Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

««Բեսպրեդելը» պետք է մեկընդմիշտ արմատախիլ արվի մեր կյանքից». Նորայր Նորիկյան

««Բեսպրեդելը» պետք է մեկընդմիշտ արմատախիլ արվի մեր կյանքից». Նորայր Նորիկյան
464
Երկուշաբթի, 26 հունիսի, 2023 թ., 16:24

Փաստաբան Նորայր Նորիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Որևէ փաստաբանի և վերջինիս ընտանիքի նկատմամբ դրսևորած ցանկացած ոտնձգություն իրական սպառնալիք է մարդու իրավունքների, իրավական պետության և պետության ապագայի դեմ։
Փաստաբանը, նրա ընտանիքի անդամները և նրանց գույքը գտնվում են պետության պաշտպանության ներքո։
Պետական իրավասու մարմինները պարտավոր են ձեռնարկել փաստաբանի պաշտպանության համար անհրաժեշտ՝ օրենքով սահմանված միջոցներ, եթե իր մասնագիտական պարտականությունների կատարման հետ կապված՝ նրան կամ նրա ընտանիքի անդամներին սպառնացել են ֆիզիկական բռնությամբ, գույքի ոչնչացմամբ կամ այլ անօրինական գործողություններով:
Խստորեն դատապարտում եմ վերջին շրջանում փաստաբանների նկատմամբ արձանագրված բռնություններն ու այլ ապօրինի գործողությունները։
Պահանջում եմ քրեաիրավական գնահատական տալ բռնության հեղինակներին ու լուծել նրանց քրեական պատասխանատվության ենթարկելու հարցը։
Այսպիսի «Բեսպրեդելը» պետք է մեկընդմիշտ արմատախիլ արվի մեր կյանքից։
Իմ լիակատար համերաշխությունն ու աջակցությունն եմ հայտնում փաստաբանական համայնքին՝ սեփական իրավունքները վերականգնելու գործում և հայտարարված գործադուլին․․․»:

Աղբյուրը`   Նորայր Նորիկյան