Գեներալ Սուրովիկինին հարցաքննում են
![]() 1886 Հինգշաբթի, 29 հունիսի, 2023 թ., 23:42 Զինվորական դատախազության ներկայացուցիչները վերջին օրերին հարցաքննում են գեներալ Սերգեյ Սուրովիկինին «Վագներ»-ի ղեկավար Եվգենի Պրիգոժինի հետ ունեցած կապերի մասին, հայտնում է Bloomberg-ը՝ վկայակոչելով իրավիճակին ծանոթ աղբյուրին։ Նրան պահում են ինչ-որ տեղ, բայց ոչ բանտում։ Աղբյուրի փոխանցմամբ՝ նրանք Սուրովիկինին ուշադիր են վերաբերվում, չեն ցանկանում զայրացնել մյուս զինվորականներին, ովքեր հարգում են գեներալին ծառայության համար։ Գեներալ Սուրովիկինին չեն տեսել շաբաթ օրվանից ի վեր, այն բանից հետո, երբ նա տեսանյութով Պրիգոժինին կոչ արեց դադարեցնել ապստամբությունը։ Երեկ Սուրովիկինի ձերբակալության մասին The Moscow Times-ին հայտնել էին ՌԴ պաշտպանության նախարարությանը մոտ կանգնած երկու աղբյուրներ։ Հինգշաբթի օրը Financial Times-ը, վկայակոչելով երեք աղբյուրի, հայտարարել էր գեներալի ձերբակալության մասին։ |

«Հայերի 10 տոկոսն է հետաքրքրված ներքաղաքական և աշխարհաքաղաքական խնդիրներով»․ Մանուշ Եսայան
7417:30
«Տարօրինակ զանգեր ենք ստանում»․ Ռոման Երիցյան
13317:24
«Նիկոլ Փաշինյանը շուն-շանգյալ է անվանում քաղաքացիներին․ ձեզ չանհանգստացրե՞ց այդ հանգամանքը»․ հարց՝ Անահիտ Մանասյանին (տեսանյութ)
11116:48
«Առաջիկա ընտրություններում չեմ մասնակցելու որպես պատգամավորության թեկնածու»․ Անի Սամսոնյան
10616:30
«Հարցին պետք է մոտենալ առավելագույն լրջությամբ»․ Միհրան Մախսուդյան
10816:18
«Ընտրության գնալուց առաջ լավ հիշեք այս պատկերները»․ Մանուել Մանուկյան
14415:48
«Քոչարյանական քարոզչական կոյուղու կեղտաջրերը կրկին վարարել էին»․ Արմեն Աշոտյան
16915:36
«Վեդիում տեղի են ունենում հակաիրավական գործընթացներ»․ Արփինե Խաչատրյան (տեսանյութ)
17115:30
