Գագիկ Հարությունյանը ե՞րբ կներկայանա դատարան. «Հրապարակ»
![]() 430 Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 09:24 «Հրապարակ»-ը գրում է. «Երևանի առաջին ատյանի քրեական դատարանի Ավանի նստավայրում հունիսի 28-ին պետք է տեղի ունենար ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավարի նախկին պաշտոնակատար Արսեն Բաբայանի գործով դատական նիստը: Սակայն նիստը հետաձգվել է, քանի որ վկան՝ ՍԴ և ԲԴԽ նախկին նախագահ Գագիկ Հարությունյանը, պատշաճ ծանուցված չի եղել և չի ներկայացել դատարան։ Հիշեցնենք, որ Արա Բաբլոյանը մեղադրվում է Սահմանադրական դատարանի լիազորություններին տիրանալու ու պաշտոնեական կեղծիք կատարելու, իսկ Արսեն Բաբայանը՝ նշված գործողությանն օժանդակելու մեջ։ Ի դեպ, թվում էր, թե նախկինների օրոք ամենաերկարատև և ամենաբարձր պաշտոններում աշխատած Գագիկ Հարությունյանի նկատմամբ ևս պետք է որևէ վարույթ լինի, նվազագույնը՝ ապօրինի գույքի բռնագանձման հոդվածով, և նրա ելքը երկրից փակ պետք է լինի, սակայն պարզվում է՝ նա այն եզակիներից է, որի նկատմամբ ոչ մի վարույթ հարուցված չէ, և նա անարգել կարող է՝ երբ ուզենա, մեկնել երկրից, և դատարան էլ կանչվում է բացառապես որպես վկա»: Մանրամասները՝ թերթի համարում: |

Եղանակն առաջիկայում (լուսանկար)
6407:06
«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
12003:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
167Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
204Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
164Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
360Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
307Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
359Երեկ, 20:52
