«Նույն տրամաբանությամբ, առաջարկում եմ Էկոնոմիկայի նախարարությունն ամբողջությամբ քաչալացնել». Սամսոն Գրիգորյան

Գործարար Սամսոն Գրիգորյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էկոնոմիկայի նախարարությունը, պատճառաբանելով, որ փողոցում վաճառվող ձմերուկն ու սեխը հնարավոր է կտրվեն կեղտոտ դանակով և հնարավոր է չպահպանվեն պահպանման կանոնները, ընդհանրապես արգելում է դրանց կտրված վիճակում վաճառքը՝ սահմանելով մինչև 100,000 դրամ տուգանք։
Նույն տրաբանությամբ, առաջարկում եմ Էկոնոմիկայի նախարարությունն ամբողջությամբ քաչալացնել, որովհետև հնարավոր է՝ պարկովչիկներից մեկը գլխին ոջիլ ունենա։
Այո կոպիտ է, ցինիկ և զավեշտալի, սակայն ոչնչով չտարբերվող սիրելի նախարարության բերած օրենքներից և հիմնավորումներից։
Թվեր, ապացույցներ, հետազոտություններ, տարանջատումներ, ո՞ւր են, իսկ սառնարաններով խանութներն ինչո՞ւ չեն առանձնացվել, իսկ լվացարաններով և ծածկերով տաղավարներին ինչո՞ւ չեն առանձնացվել։
Այսքանից հետո, ինձ համար առնվազն նպատակներն անհասկանալի են։ Խնդիր միանշանակ կա, լուծում էլ կա, բայց ոչ երբեք նման սիրողական և տգետ մակարդակով։
Դնում եմ իշխանության պաշտելի եվրոպական և ամերիկյան խանութներից նկարներ»:




«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
178Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
145913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
54312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
93511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
146411.08.2026, 21:04