Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Զոհված անձանց մարմինների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությունը մանիպուլյացիա է». ԱՀ ՄԻՊ

«Զոհված անձանց մարմինների տեղափոխման վերաբերյալ տեղեկատվությունը մանիպուլյացիա է». ԱՀ ՄԻՊ
572
Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 23:18

24TV-ի եթերում՝ անդրադառնալով օրեր առաջ զոհված երկու զինծառայողների տեղափոխման հետ կապված Ադրբեջանի ստեղծած խոչընդոտներին՝ Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը նշեց, որ քննարկումները դեռ շարունակում են:
«Ադրբեջանի կողմից տարածվող տեղեկատվությունը, որ զոհված անձանց մարմինները տեղափոխվում են, որովհետև ՀՀ ԶՈՒ ներկայացուցիչներ են, դա մանիպուլիացիա է, կեղծ տեղեկություն, ես ունեմ տվյալներ և ցանկացած մարմնի կարող եմ ներկայացնել այդ փաստերը և ապացուցել, որ տվյալ անձիք Արցախի ՀՀ-ում հաշվառում ունեցող քաղաքացիներ են, բայց ուզում են, որ իրենց որդին հուղարկավորվի Եռաբլուրում: 36 դեպք է արձանագրվել ոչ միայն զոհվածների, այլև քաղաքացիական անձանց դեպքում, որ Ադրբեջանը թույլ չի տվել տեղափոխել Հայաստան և հակառակը, եղել է դեպք, երբ մարդը հիվանդության պատճառով տեղափոխվել է Հայաստան և մահացել է, բայց Ադրբեջանը թույլ չի տվել մարմինը տեղափոխել Արցախ: Այս հարցերը բարձրացրել ենք, բայց արձագանք չկա»,- ասաց ԱՀ ՄԻՊ-ը: