«Բաքուն նոր պահանջ է դրել». ԱՀ ՄԻՊ
![]() 1133 Ուրբաթ, 30 հունիսի, 2023 թ., 22:48 «Ադրբեջանը նոր պահանջ է ներկայացրել, որ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի բեռնափոխադրումներն իրականացվեն Ադրբեջանի տարածքով, հավանաբար՝ խոսքը դեղորայքի տեղափոխման մասին է: Տեղեկություն չկա, թե որ ճանապարհով պետք է բեռները տեղափոխվեն, հնարավոր է այն ճանապարհներով, որոնք այսօր գտնվում են Ադրբեջանի վերահսկողության տակ, այդ պահանջում նշված է, որ Ադրբեջանը պատրաստ է հումանիտար փոխադրումները թույլ տալ իր տարածքով, բայց ոչ Լաչինի, այսպես կոչված, անցակետով»,-այս մասին 24TV-ի հաղորդման ժամանակ ասել է Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը: «Նշեմ, որ վերջերս Բաքվում Արցախի հայերին համեմատել էին վայրի կատվի հետ՝ նշելով, որ անգամ վայրի կատվին կարելի է ընտելացնել, մի քանի օր սոված թողնելուց հետո դուրս կգան ուտելիքի հետևից, տեսեք, թե ինչ ստոր համեմատություն է իրականացվում, նրանք անթաքույց ասում են, որ, այո՛, կմատնենք սովի, որ ստիպված գան քննարկումների դաշտ: Նրանք Լաչինի միջանցքով հումանիտար փոխադրումները դիտարկվում են Արցախի ժողովրդին այսպես կոչված ինտեգրելու ճանապարհին լուրջ խոչընդոտ համարելով, որ Արցախի կապը Հայաստանի հետ խոչընդոտում է, որ Արցախի ժողովուրդը կապ հաստատի Բաքվի հետ և սկսի խոսել ու գնա իրենց ինտեգրման ճանապարհով»,- ընդգծել է Ստեփանյանը: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
146Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
217Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
254Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
210Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
280Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
310Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
378Երեկ, 15:22
