Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Աշխարհն իր շահերն է սպասարկում ու ոչինչ ավելին». Արա Պողոսյան

«Աշխարհն իր շահերն է սպասարկում ու ոչինչ ավելին». Արա Պողոսյան
538
Կիրակի, 02 հուլիսի, 2023 թ., 16:06

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Իրականում աշխարհը կույր չէ, ավելին՝ լավ տեսնում է, լավ լսում է, ու լավ էլ հասկանում է։
Պարզապես աշխարհը, որին այնքան հղում ենք կատարում, իր շահերն է սպասարկում ու ոչինչ ավելին։
Էն, որ ասում են այսինչ կամ այնինչ արժեքներ, դրանց պաշտպանություն և այլն, դրանք ընդամենը soft power (փափուկ ուժ)-ի ռեսուրսներ են, որոնցով պետք է գրավեն «խեղճ ու կրակ հալածյալներին»:
Աշխարհը միշտ հաշվի է նստել ու հաշվի կնստի միայն ուժեղի հետ, ուժով իր իրավունքները պաշտպանողի հետ։ Իսկ թույլին կշոյի հանուն իր շահերի իսկ հետո՝ որպես մատաղացու գառ սեղանին կքաշի։
Ուրեմն զենք և զինավարժություն, ահա՛ մեր փրկությունը, ահա՛ մեր դիվանագիտության ամենահուսալի հենասյունը։
Իսկ մնացածը հեքիաթներ են մանկապարտեզի բալիկների համար»:

Աղբյուրը`   Արա Պողոսյան