«Խաղողագործները հայտնում են, որ մինչ օրս ոչ մի մթերող կազմակերպություն իրենց չի մոտեցել». ԱԺ պատգամավոր

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում. «Դեռևս ամիսներ առաջ ինչպես ազգային Ազգային ժողովի ամբիոնից, այնպես էլ իմ հրապարակումներում և հարցազրույցներում բարձրաձայնել էի խաղողի մթերման խայտառակ ցածր գնի, մթերող կազմակերպությունների անբարեխիղճ պահվածքի, պատկան մարմինների անտարբերության և խաղողագործության վերացման վտանգի մասին։
Ցավոք, մտավախությունս հաստատվում է վերջին օրերին խաղողագործների հետ պարբերական զրույցներից հետո։
Խաղողագործները հայտնում են, որ մինչ օրս պայմանագիր կնքելու նպատակով ոչ մի մթերող կազմակերպություն իրենց չի մոտեցել։
Ստացվում է, որ վարկեր վերցրած, բերքահավաքի սպասումով և հույսով ապրող գյուղացին հայտնվել է կոտրված տաշտակի առաջ։
Խաղողագործությունը որպես գյուղատնտեսության ճյուղ փրկելու, այս ուղղությամբ ռազմավարություն մշակելու փոխարեն ՀՀ Էկոնոմիկայի նախարարը այսպիսի մտքեր է արտահայտում․ «Մենք չենք կարող տարիներով սուբսիդավորել մի բան, որն ապագա չունի: Հետևաբար, շատ նորմալ է, որ մարդիկ քանդեն իրենց այգիները»։
Այլևս անհանդուրժելի է ոչ կոմպետենտ, նպատակաուղղված կերպով ռազմավարական նշանակության ոլորտները, այդ թվում՝ գյուղատնտեսությունը, տանուլ տվող անձանց պաշտոնավորումը։ Պետությունը ձեր մասնավոր ընկերությունը չէ՛»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
178Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
145913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
54312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
93511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
146411.08.2026, 21:04