Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Դավիթ Վարուժանի Ավետիսյանի հետ տեղի ունեցածը բացահայտեց մի քանի փաստ». իրավապաշտպան

«Դավիթ Վարուժանի Ավետիսյանի հետ տեղի ունեցածը բացահայտեց մի քանի փաստ». իրավապաշտպան
615
Երկուշաբթի, 03 հուլիսի, 2023 թ., 17:24

Իրավապաշտպան Նինա Կարապետյանցի գրառումը․ «Դավիթ Վարուժանի Ավետիսյանի հետ տեղի ունեցածը բացահայտեց մի քանի կարևոր փաստ․
- Վարչապետի անհաշվելի թվով ուղեկցող մեքենաների քանակը, խելահեղ արագությամբ ընթացքը /որի արդյունքում նաև կին/երեխա զոհվեցին/ արդարացված չեն և ձևական են։
Որովհետև չի կարող «երկուշաբթի/չորեքշաբթի/ուրբաթ» օրերին էն աստիճան վտանգ սպառնա վարչապետին, որ քաղաքը պառալիզացվի, իսկ կիրակի երեկոյան մարդը գնա բաց սրճարան ու կողքը կանգնած գոնե մի կենդանի շուչ ունեցող անվտանգության աշխատակից կանգնած չլինի։
- Երկրի առաջի դեմքին /անկախ նրա ով լինելուց/ պաշտպանում են տենց էլի, իմիջիայլոց, ձեռի հետ/ոտի վրա։
Պատկերացնում եք, որ տեսակետ հայտնող/հարց տվող Դավիթի փոխարեն լիներ մեկը, ով որոշեր վնաս տալ ձեռքի տակ եղած որևէ իրով: Հիմա էս վիճակը համեմատեք վերը նշված անհաշվելի թվով, խելահեղ արագությամբ ընթացող կորտեժի հետ և ․․․․
- Հերթական անգամ ապացուցվեց, որ «մարդ լինի, հոդված կհարմարեցնենք» կարգախոսը հավերժ ա, քանի դեռ այն իշխանության սրտով ա /անկախ անձերից/։
Դավիթին մեղսագրվող արարքը խուլիգանության հետ աղերս չունի։
Բայց էդ կարևոր չի, կարևորը «գորՁեն անում»։
Որպես «հիմնավորում» խնդրում եմ չգրել, որ Քոչարյանի ժամանակ «պրիվետ ռոբի» համար մարդ են սպանել։
Ճիշտ ա, սպանել են, ու նաև դրա համար ա, որ հանցավոր ռեժիմը մերժվեց և դրա վերադարձը /ցանկացած փաթեթավորմամբ/ ևս մերժելի ա։
- Իշխանության ներկայացուցիչը՝ նույն ինքը ԱԺ նախագահը, կարա մարդու վրա թքի ու ․․․
ու ոչ մի բան․․․
որովհետև ինքը
ա/ պաշտոն ունի,
բ/ վարչապետի պես շահերի պաշտպան ունի,
գ/ գլխավոր դատախազի պես թիկունք ունի,
դ/ թքելը արդարացնող «էքսպերտներ» ունի,
իսկ ՀՀ քաղաքացին անգամ հարց տալու/դիրքորոշում հայտնելու իրավունք չունի․․․
Հետևություն
Իշխանությունները փոխվում են, ազնիվ, պարկեշտ, պայքարող մարդկանց ճնշելու գործիքները՝ ոչ։
Թե Դավիթը, թե Ավետիսյանների ընտանիքը ի վիճակի ա հաղթահարել նաև այս դժվարությունը,
իսկ դու մտածի, թե ինչ խոստանալով էկար իշխանության, ու ինչ մականունով ես հեռանալու․․․․»:

Աղբյուրը`   Նինա Կարապետյանց