Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Հայաստանում արդեն իրերն իրենց անուններով արգելվում է կոչել». Ս. Սիմոնյան

«Հայաստանում արդեն իրերն իրենց անուններով արգելվում է կոչել». Ս. Սիմոնյան
463
Երկուշաբթի, 03 հուլիսի, 2023 թ., 19:24

Խ նախկին մամլո քարտուղար Սյուզաննա Սիմոնյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Զգույշ խոսիր Հայաստանում․ Գևորգ Էմին
Վարուժանի տղա Դավիթն է։ Նրան ձերբակալել են, քանի որ Նիկոլին դավաճան է անվանել։ Հայաստանում արդեն իրերն իրենց անուններով արգելվում է կոչել։ Հետաքրքիր է ինչ էպիտետով է ուզում, որ մարդիկ իրեն դիմեն, երբ այսքան աղաղակող դավաճանությունների է գնում ու չի պաշտպանում ազգային շահը։ Եթե շատ ես նեղվում, որ մարդիկ քեզ կապիտուլյանտ կամ դավաճան են կոչում և ի վիճակի չես, թեկուզ սպառնալիքի տակ, դավաճան լինելու փոխարեն հերոսական քայլերի գնալ, ապա հեռացիր, Աստծու սիրուն։ Թող գան մարդիկ, ովքեր չեն վախենա, չեն ճկվի ու չեն ընկրկի, ովքեր պատրաստ են մեռնել հանուն փրկության։ Երկիր ղեկավարելը, երկիրը հրեշի ճիրաններից փրկելը միտինգ անել չէ, որի գերագույն վարպետը Հայաստանում դու ես։ Չկա քեզ նման միտինգապետ։ Բայց քո մանզիլը այդքանն է և ոչ ավելի։ Գնաաաաա։ Աստծու սիրուն գնա։ Դեռ քանի՞ մարդու գլուխ ես ուզում ուտել։ Քեզ ռազմի դաշտում ընկածները քիչ էի՞ն, որ հիմա էլ ողջ մնացած երիտասարդներին ես ուտում։
Քաղաքացու վրա թքող յոլդաշիդ արդարացնում ես, բայց իշխանավորին դավաճան ասողին, որի արարքը քրեականացված չէ, վարչական տույժ տալու փոխարեն, քրեակա՞ն ես հայտարարում։ Քրքրվես դու, որ քրքրեցիր այս երկիրը»։

Աղբյուրը`   Սյուզան Սիմոնյան