«2-3 ամսում կարելի է կտրուկ փոփոխություն մտցնել». Վարդան Օսկանյան
![]() 1877 Երեքշաբթի, 04 հուլիսի, 2023 թ., 13:12 ՀՀ նախկին ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը, ով այսօր միացել է «ՀայաՔվե»-ի ստորագրահավաքին, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին, ասել է, որ չի հետևել ընթացքին, մամուլից է որոշ մանրամասներ իմացել. «Անկախ նրանից՝ Փաշինյանը ինչ կասի, ինչպես կմեկնաբանի, մի բան հստակ է. ՀՀ որևէ նախկին նախագահ, իշխանություն, երբեք Արցախն Ադրբեջանի կազմում չի ճանաչել: Փաշինյանը ՀՀ առաջին ղեկավարն է, որ նման բան է ասել»: Հարցին՝ ստեղծված իրավիճակից դիվանագիտական ճանապարհով դուրս գալու ելքեր կա՞ն, Օսկանյանը նշել է. «Լրջագույն այլընտրանք կա նրան, ինչ Փաշինյանը փորձում է անել... Սա ազգային, գոյատևման խնդիր է, պետք է համարձակություն ունենալ՝ բանակցություններն այլոց հանձնելու: Եթե այսօր լիազորություն տրվի ինձ, մի խումբ դիվանագետների, վստահեցնում եմ՝ 2-3 ամսվա ընթացում կտրուկ կարելի է իրավիճակում փոփոխություն մտցնել, բայց լիազորությունը պետք է լինի 100 տոկոս, բացի այդ, Փաշինյանը պետք է 3 ամիս լռի. նրա խոսելը մեր գլխին բերել է պատերազմ»: |

«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
2923:12
«Ես հաղթում եմ այս պատերազմը հաշվի մեծ տարբերությամբ». Թրամփ
9423:08
«Մարդու իրավունքների պաշտպանը լավ չի պատկերացնում այդ ինստիտուտի ֆունկցիան». Հակոբ Բադալյան
3723:06
Բազմաթիվ հասցեներում տևական ժամանակ ջուր չի լինելու
16922:18
«Ականատես»-ի դիտորդները Գյումրիում «Վարչաբենդ»-ի միջոցառմանը մարդկանց ուղղորդված մասնակցություն են արձանագրել
12721:48
«ՀՀ-ում բնակչության անկում է գրացված. սա է անվտանգության հիմնական խնդիրը». Նարինե Մկրտչյան
14221:42
Ռոսավիացիան վերացրել է Իրանի վրայով թռիչքների սահմանափակումները
14021:39
«Աբրահամը, պարզվեց, հեչ էլ Քինգ Արթուր չէր». Ռուբեն Մելիքյան
13621:18
