Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ընդունել է Հայաստանի պատվիրակության՝ Արցախի հարցով բոլոր առաջարկները

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ընդունել է Հայաստանի պատվիրակության՝ Արցախի հարցով բոլոր առաջարկները
358
Երեքշաբթի, 04 հուլիսի, 2023 թ., 23:12

ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը ընդունեց Հայաստանի պատվիրակության բոլոր առաջարկները, այդ մասին հայտնում է ԵԱՀԿ ԽՎ մարդու իրավունքների հանձնաժողովի փոխնախագահ Սարգիս Խանդանյանը։

«ԵԱՀԿ ԽՎ 2023 թվականի եզրափակիչ փաստաթուղթը՝ Վանկուվերի հռչակագիրը քվեարկությամբ հաստատել է մի շարք կարևոր դրույթներ.

ՎԵՀԱԺՈՂՈՎԸ

Կոչ է անում Ադրբեջանին դուրս բերել զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից,

Կոչ է անում ապահովել մարդկանց և ապրանքների անխոչընդոտ անցումը Լաչինի միջանցքով՝ համաձայն Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի փետրվարի 22-ի որոշման,

Կոչ է անում Ադրբեջանին միջազգային հանրության հետ սերտ համագործակցությամբ ձևավորել դրական օրակարգ Լեռնային Ղարաբաղի հայերի իրավունքներն ու անվտանգությունը երաշխավորելու նպատակով,

Կոչ է անում ազատ արձակել բոլոր պահվող անձանց և ճշտել Լեռնային Ղարաբաղի հակամարտության ընթացքում անհետ կորած բոլոր անձանց ճակատագրերը, պաշտպանել տարածաշրջանի մշակութային ժառանգությունը և աջակցել ականազերծման գործընթացին,

Խրախուսում է Հայաստանին և Ադրբեջանին շարունակել բանակցությունները համապարփակ խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ՝ հիմք ընդունելով միմյանց տարածքային ամբողջականության ճանաչումը,

Ողջունում է Միացյալ Նահանգների և Եվրոպական Միության դիվանագիտական ջանքերը, որոնք նպաստում են Հայաստանի և Ադրբեջանի միջև երկխոսության և փոխվստահության կառուցմանը»։

Աղբյուրը`   Սարգիս Խանդանյան