Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +10 °C

«Շատ «փորձագետներ» ստանձնել են Ադրբեջանի փաստաբանի դերը». Քրիստինե Վարդանյան

«Շատ «փորձագետներ» ստանձնել են Ադրբեջանի փաստաբանի դերը». Քրիստինե Վարդանյան
329
Չորեքշաբթի, 05 հուլիսի, 2023 թ., 01:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանի գրառումը. «Թուրք շատ «փորձագետներ» և «պատմաբաններ» Հայոց ցեղասպանության ծրագրումը և իրականացումն արդարացնում են Օսմանյան կայսրությունում հայերի ինքնապաշտպանական շարժումներով:
Քանի որ հայերը պաշտպանվում էին, մենք ստիպված կոտորեցինք նրանց: Այ, եթե չինքնապաշտպանվեին, մենք էլ ստիված չէինք լինի ցեղասպանել նրանց: Կարճ՝ սա են ասում նրանք:
Իրհարկե նրանք «մոռանում են» նշել, որ հայերը տեղ-տեղ ինքնապաշտպանվում էին, որովհետև նրանց կոտորում էին:
Նույն է հիմա Հայաստանի շատ «փորձագետներ»-ի ու «լրագրողներ»-ի դեպքում:
Նրանք էլ, ներկա իշխանությունների օրինակով, ստանձնել են Ադրբեջանի փաստաբանի դերը և ադրբեջանական հաջորդ հնարավոր ագրեսիայի մեղքը փորձում են գցել ՀայաՔվե-ի, Արցախի ԱԺ հայտարարությունների, ընդդիմության ելույթների, եթե փողոցում ցույցեր կան, այդ ցույցերի վրա:
Հայտնվել ենք մի իրավիճակում, երբ ցանկացած մտքի, առաջարկի այս շրջանակը հակադարձում է, բա եթե դա Ադրբեջանը համարի սադրանք ու պատերազմ սկսի:
Ադրբեջանը կարող է սադրանք համարել Եռաբլուր, կամ ասենք Վազգեն Սարգսյան անունով փողոց ունենալը: Ադրբեջանին մեզ վրա հարձակվելու համար իրավական հիմքեր պետք չեն: Ընդհանրապես, չկա հիմք, որը կարող է արդարացնել ռազմական ագրեսին»: