«Թուրքիան հնարավորություն չի տվել Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել ցանկացողներին». Էրդողան

Թուրքիան միշտ հավասարակշռված քաղաքականություն է վարել և հնարավորություն չի տվել Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնել ցանկացողներին, Բայբուրդում ելույթի ժամանակ ասել է այդ երկրի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։
«Առաջին օրվանից մենք հավատարիմ ենք եղել հավասարակշռված քաղաքականության, մինչդեռ ռազմական լոբբին, օգտագործելով ընդդիմությանը, փորձել է մեզ կրակի մեջ գցել, մենք թույլ չենք տվել, որ դա տեղի ունենա, Ուկրաինայի հետ հարաբերություններն ամրապնդելով՝ մենք փչացնելու հնարավորություն չենք տվել հարաբերությունները Ռուսաստանի հետ... Մենք սերտ երկխոսություն ենք պահպանում պարոն Պուտինի հետ»,- ասել է պետության ղեկավարը։
Նա նաև կրկնել է, որ ակնկալում է, որ օգոստոսին ՌԴ նախագահը կայցելի Թուրքիա։ Նախօրեին Էրդողանը Ստամբուլում բանակցություններ է վարել Վլադիմիր Զելենսկու հետ։ Դրանից հետո նա նշել է, որ ակնկալում է Պուտինի հետ դեմ առ դեմ հանդիպման առաջիկա մեկ-երկու ամսվա ընթացքում։

Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը (տեսանյութ)
1712:18
«Չգիտես ինչու՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը ներկայացվում է որպես սենսացիա»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
2412:12
Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին (տեսանյութ)
4711:54
«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
4711:36
«Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին մասնակից երկիրը»․ Լեբեդև
8911:30
«Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան
5611:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
6810:48