Գազամատակարարման ընդհատման պատճառով Արցախում վաղվանից կգործի էլեկտրաէներգիայի վեցժամյա անջատումների ժամանակացույցը

Ադրբեջանական կողմն այսօր կեսօրին լրիվությամբ անջատել է երեկ վերականգնված գազամատակարարումը, որից հետո «Արցախգազ» ընկերությունը ներքին ցանցում կուտակված գազը մատակարարել է միայն ավտոգազալցակայաններին: Այս մասին տեղեկացնում են Արցախի տեղեկատվական շտաբից:
«Վերջին ժամերի ընթացքում կուտակված գազը գրեթե սպառվել է, և առաջիկա ժամերին կդադարեն գործել նաև ավտոգազալցակայանները: Այնուամենայնիվ, բոլոր բաժանորդներին հորդորում ենք առաջիկա օրերին ցուցաբերել լրացուցիչ զգոնություն, քանի որ տեղ-տեղ կարող է ներքին ցանցի տարբեր հատվածներում մնացած գազն աստիճանաբար դուրս գալ՝ կախված ջերմաստիճանի տատանումներից:
Միաժամանակ «Արցախէներգո» ընկերությունը տեղեկացնում է, որ նախօրոք հայտարարված հուլիսի 11-ի փոխարեն վաղվանից (հուլիսի 10-ից) է գործելու այսօր չեղարկված վեցժամյա հովհարային անջատումների ժամանակացույցը՝ հաշվի առնելով գազամատակարարման ընդհատումը:
Հիշեցնենք, որ Արցախի շրջափակման 210 օրվա ընթացքում արդեն 181 օր շարունակ խափանված է Հայաստանից Արցախ էլեկտրամատակարարումը, իսկ գազամատակարարումը՝ հանրագումարային 143 օր շարունակ»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
178Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
145913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
54312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
93511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
146411.08.2026, 21:04