Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մեղանչում են ներկայիս ու գալիք սերունդների երազանքի առջև». Վարդան Ոսկանյան

«Մեղանչում են ներկայիս ու գալիք սերունդների երազանքի առջև». Վարդան Ոսկանյան
443
Երեքշաբթի, 11 հուլիսի, 2023 թ., 00:30

Իրանագետ Վարդան Ոսկանյանի գրառումը. «Երբ կազմվում էր հայոց միջնադարյան աշխարհագրական կարևորագույն երկը՝ «Աշխարհացույցը», Մեծ Հայքի թագավորությունն այլևս գոյություն չուներ, իսկ Արցախն ու Ուտիքն ընդգրկվել էին Աղվանից մարզպանության կազմում։
Չնայած սրան, հայկական երկու աշխարհներն էլ այս երկում ներկայացված են հենց Հայաստանի անքակտելի մասեր, քանի որ մեր նախնիները քաջ գիտակցում էին, թե որքան կարևոր է պատմական լեգիտիմության հիման վրա հայոց պետականության վերականգնման տեսլականի գաղափարական հիմնավորումը։
Հիմա, երբ հենց մեզանում ոմանք վախվորած կերպով խուսափում են հազարամյակների պատմություն ունեցող հայկական Արցախ տեղանվան օգտագործումից, նրանք մեղանչում են ոչ միայն մեր նախնյաց հինավուրց ավանդույթի, այլ նաև նրանց, ներկայիս ու գալիք սերունդների երազանքի առջև։