«Ոռոգման սեզոնը սկսվում է, արդեն ջուր չկա». Արթուր Խաչատրյան

«Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումներ կատարելու նախագծի քննարկման ժամանակ քիչ առաջ ելույթ ունեցավ ընդդիմադիր խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Հիշեցնենք՝ առաջարկվում է Սևանա լճից ջրառի՝ 170 մլն խորանարդ մետր չափաքանակն ավելացնել մինչև 240 մլն խորանարդ մետր՝ պայմանավորված եղանակային պայմաններով:
«Սխալ ուղով է Կառավարությունը գնում: Նախորդ նիստում ես հարց ուղղեցի՝ ինչքա՞ն ջուր է բաց թողնվել մինչև ոռոգման սեզոնը, պատասխան չստացա, որովհետև ոռոգման սեզոնը սկսում է, արդեն ջուր չկա... Կառավարությունը որերորդ անգամ ձախողում է ջրամբարաշինությունը, էլի գալու եք, ասեք՝ բա ի՞նչ անենք, ջուր չտանք, բերք չի լինի: Սենց չի կարելի»,- հայտարարեց Արթուր Խաչատրյանը:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
30519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28919.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
162616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
130315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
169013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
203910.11.2026, 19:37