«Նույնիսկ անարդյունավետ աշխատող գյուղացին շատ մեծ ՀՆԱ է գեներացնում». Վահրամ Մարտիրոսյան

Zangi-ի հիմնադիր Վահրամ Մարտիրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Հումանիտար տնտեսագետները իրական տնտեսությունից կտրված լինելու պատճառով կործանում են արդյունաբերական երկրներին։
Ժամանակին հաշվում էին, թե օրինակ պողպատի արտադրությունում ՀՆԱ-ն փոքր է, և իմաստ չկա զարգացած երկրում պահել դոմնային վառարաններ՝ թող պողպատը երրորդ երկրները արտադրեն։
Երբ պողպատի արտադրությունը տեղափոխվեց այլ երկրներ՝ բոլտ արտադրողները հաշվեցին ու տեսան, որ իրենց արտադրանքի ինքնարժեքը իջնում է, երբ նրանք մոտ են գտնվում հումքի՝ պողպատի արտադրությունը։ Բոլտի հետևից իրենց արտադրությունները տեղափոխեցին գայկա արտադրողները ու այսպես շարունակ։ Արդյունքում մի քանի տասնամյակի ընթացքում կաթիլ առ կաթիլ ամբողջական ինդուստրիաներ՝ այդ թվում նաև ավտո արդյունաբերությունը տեղափոխվեց Չինաստան ու այլ երկրներ։
Գյուղացին արդյունավետ չի ու թող ավելի լավ է գնա առիքիչ կամ բորդյուր շարող աշխատի ասողները այդ նույն հումանիտար տնտեսագիտական դպրոցի սաներն են։ Իրականում նույնիսկ անարդյունավետ աշխատող գյուղացին շատ մեծ ՀՆԱ է գեներացնում, և հարցը զուտ ՀՆԱ-ի հաշվարկի մեթոբանության մեջ է։
Հիմա էլ փոխանակ նոր իրողություններին համահունչ տնտեսական մոդելներ մշակվեն, արևմտյան շատ երկրներում կարծում են, թե զուտ սուբսիդավորումներով ռե-ինդուստրիալիզացիա կիրականացնեն։
Մեծ հաջողության գրավականը բոլորից միշտ մեկ քայլ առաջ գործելն է։ Այս գլոբալ փոփոխությունների դարաշրջանում մեր երկիրն էլ ունի մեծ շանս մեծ տնտեսական տերություն դառնալու»:

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
30519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28919.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
162616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
130315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
169013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
203910.11.2026, 19:37