Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Ռուս խաղաղապահների՝ Արցախը լքելու՝ Էրդողանի պահանջին կմիանա Փաշինյանը». Շարմազանով

«Ռուս խաղաղապահների՝ Արցախը լքելու՝ Էրդողանի պահանջին կմիանա Փաշինյանը». Շարմազանով
466
Չորեքշաբթի, 12 հուլիսի, 2023 թ., 21:48

ՀՀԿ Գործադիր մարմնի անդամ Էդուարդ Շարմազանովի գրառումը. «Սպասվում է, որ ռուս խաղաղապահների՝ Արցախը լքելու՝ Էրդողանի պահանջին կմիանա Փաշինյանը։
ՆԱՏՕ-ն Էրդողանի շուրթերով պահանջում է ՌԴ-ից 2025-ից լքել Լեռնային Ղարաբաղը։
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հույս է հայտնել, որ Ռուսաստանը հավատարիմ կմնա իր խոստմանը և 2025-ին կհեռանա Ղարաբաղից։
Նա շեշտել է, որ «ըստ համաձայնագրի, Ռուսաստանը մինչև 2025-ն է մնալու տարածաշրջանում։ Թուրքիայի նախագահը նշել է, իր եղբայր Ալիևը ևս հետևում է զարգացումներին»։
Իսկ ի՞նչ է կարծում սրա մասին ՌԴ-ն։
ՌԴ-ից ակնկալվում է հստակ պատասխան՝ հակառակ դեպքում ստագվում է, որ ՆԱՏՕ անդամ Թուրքիան է որոշում ՌԴ-ն Հարավային Կովկասում մնա՞, թե՞՝ ոչ։
Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։
Հ.գ. Սպասվում է, որ Էրդողանի այս պահանջին միանա Փաշինյանը»։