Մարությանի կինը ծպտյալ քաղաքապետն էր. «Ժողովուրդ»
![]() 446 Հինգշաբթի, 13 հուլիսի, 2023 թ., 09:12 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Քաղաքապետը» մոնոներկայացման տոմսերը միանգամից սպառվեցին, ինչը խոսում է այն մասին, որ մարդիկ իրապես կարոտել էին դերասան Հայկ Մարությանին: Բայց իրականում Երևանի քաղաքապետը կոմունալ վարչության պետը չէ. քաղաքն ուներ բազմաթիվ այլ շատ կարևոր, ուշադրության արժանի խնդիրներ, որոնց հավասարապես պետք է տրվեին լուծումներ, բայց չեն արվել։ Վերջնարդյունքում Երևանը չդարձավ հարմարավետ և բարեկարգ: Միգուցե նախընտրական խոստումներ իրականացնելուն խանգարեց նաև պարոն Մարությանի կինը՝ Իվա Մարությանը, ում անունը սկսեց շահարկվել՝ որպես նախկին քաղաքապետի փոխարեն որոշումներ կայացնողի: Համացանցում կան բազմաթիվ աղմուկ հանած հոլովակներ՝ քաղաքապետարանի աշխատակիցների դժգոհություններով տիկին Մարությանի որոշումերից՝ երբ, ում և որտեղ նշանակել, ում աշխատանքից ազատել: Ասում են նաև, որ նա ուներ հասանելիություն քաղաքապետարանի ներքին փաստաթղթերին և իրականում ուներ շատ ավելի մեծ որոշումներ կայացնելու ազդեցություն կառույցի ներսում, քան դրա մասին խոսում էին: Մարությանը ինքն էլ չի հերքել, որ իր կինն օգնում է իրականացնել իր քաղաքական թիմի տված խոստումները: Ինչ վերաբերում է Հայկ Մարությանի քաղաքական թիմին, այդպես էլ պարզ չդարձավ, թե կոնկրետ ինչ հակասություններ կային իր և ՔՊ-ի միջև»: Մանրամասները՝ թերթի համարում: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
163Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
225Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
262Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
212Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
173Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
292Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
317Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
385Երեկ, 15:22
