Հայաստանի հանքագործների և մետալուրգների միությունը հայտարարություն է տարածել
![]() 1845 Հինգշաբթի, 13 հուլիսի, 2023 թ., 10:36 Հայաստանի հանքագործների և մետալուրգների միության հայտարարությունը՝ ադրբեջանական ՀԿ-ների՝ ՀՀ կառավարությանն ուղղված պահանջի վերաբերյալ «Վերջերս հայաստանյան մի քանի լրատվամիջոցների հրապարակումներից հայտնի դարձավ, որ ադրբեջանական մի շարք հասարակական կազմակերպություններ դիմել են ՀՀ կառավարությանը՝ պահանջելով փակել հայաստանյան հանքարդյունաբերական ծրագրերը։ Չենք պատրաստվում ադրբեջանական ակնհայտ քաղաքական սադրանքի բովանդակային դատարկությանը որևէ կերպ անդրադառնալ։ Բավական է նշել, որ նամակի հեղինակները ոչ միայն աղերս չունեն մասնագիտական որևէ գիտելիքի հետ, այլև չեն տիրապետում տարածաշրջանի աշխարհագրությանը, պարբերաբար մեջբերելով ինչ-որ տեղանուններ, որոնք Հայաստանում պարզապես չկան, օրինակ՝ Գաֆան, Գեյչա և այլն։ Հաշվի առնելով, որ Հայաստանի տնտեսության հիմքերի խաթարման դեմ այս արշավը պատահականություն չի կարող լինել, հարկ ենք համարում ի լուր Հայաստանում եւ Հայաստանից դուրս բոլոր շահագրգիռ կողմերի մի քանի հանգամանք շեշտել։ Հայաստանի հանքարդյունաբերական ոլորտն ունի հարյուրամյակների պատմություն։ Հայաստանը հանքարդյունաբերության ոլորտի անվիճելի առաջատարն է Հարավային Կովկասում, իսկ վերջին տասնամյակում ոլորտի մոդեռնիզացիան, ժամանակակից հանքարդյունաբերական չափանիշների ներմուծումը առավել քան ակնհայտ է։ Միայն ԱՃԹՆ շրջանակներում Հայաստանի ունեցած հաջողությունը բավարար է, համարելու համար, որ առնվազն կառավարչական մակարդակում ոլորտը Հայաստանում աննախադեպ առաջընթաց է ապրել։ Եվ ԱՃԹՆ-ից չափանիշներին անհամապատասխանության հետևանքով դուրս մնացած երկրից չէ, որ մեզ պետք է կայուն զարգացման թեմայով դասեր տան։ Հայաստանի հանքարդյունաբերության ոլորտը շարունակելու է զարգանալ՝ ապահովելով միջազգային լավագուն փորձի, ոլորտի լավագույն նորարարությունների ներմուծումը Հայաստան՝ հանուն անվտանգ, կանաչ և կայուն զարգացող տարածաշրջանի, որն անհնար է առանց պատասխանատու հանքարդյունաբերության»։ |

«Երբ համատեղելիության տարածք չի լինի, ՀՀ ժողովուրդը հանրաքվեով կկայացնի որոշում»․ Նիկոլ Փաշինյան
297Երեկ, 11:42
Թրամփը հայտարարել է, որ իրանական բեռնանավ են կալանել Հորմուզի նեղուցը հատելու ժամանակ
542Երեկ, 00:57
«Այս ամենը պետության գանձանակից է ծախսվել»․ Նարինե Կիրակոսյան (տեսանյութ)
34219.04.2026, 14:24
«Ոսկու միջազգային գները գտնվում են պատմականորեն բարձր մակարդակում»․ Հրայր Կամենդատյան
46418.04.2026, 02:06
Ռուսաստանն «Աբինսկ» բեռնանավով ուկրաինական ցորեն է մատակարարել Իսրայելին
92916.04.2026, 21:45
Հայաստանի բանկերը մեծ գումարներ են պարտքով տալիս պետությանը, այդ թվում՝ թոշակային ֆոնդերից
47916.04.2026, 20:30
Ադրբեջանն առաջին անգամ ապրանքներ է ներմուծել Հայաստանից
92916.04.2026, 11:46
Իտալիան կշարունակի տնտեսական ճնշում գործադրել Ռուսաստանի վրա
145915.04.2026, 22:22
