«Անդամահատված մատներով տասնյակ երեխաներ են դիմում հիվանդանոցներ». Արսեն Թորոսյան
![]() 423 Հինգշաբթի, 13 հուլիսի, 2023 թ., 13:24 ԱԺ-ն քննարկում է «Լիցենզավորման մասին օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու» նախագծերի փաթեթը: Հիմնական զեկուցող, ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, օրենսդրական նախաձեռնության հեղինակ Սիսակ Գաբրիելյանը նշել է, որ առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում կատարվել են մի շարք փոփոխություններ: Մասնավորապես, կարգելվի հրավառությունների ներմուծումը, բացառությամբ՝ պետական կամ համայնքային նշանակության տոների կամ պետական կամ համայնքային մասնակցության միջոցառումների ընթացքում: Նախատեսվում են նաև տուգանքներ՝ ներմուծման հետ կապված պահանջները խախտելու դեպքերում: Կարգելվի 16 տարին չլրացած անձանց բոլոր դասերի հրագործական արտադրատեսակի վաճառքը: «Երբ քնած երեխաներին, հիվանդ տարեցներին ահաբեկում ենք մեր ծննդյան, հարսանեկան, կնունքի արարողությունների ժամանակ՝ րոպեական հաճույք ստանալու համար, չենք հարգում այդ մարդկանց հանգիստ ապրելու իրավունքը: Փաստացի այսօր փորձում ենք այդ հարցը կարգավորել»,- իր ելույթում ասաց ՔՊ-ական պատգամավոր Արսեն Թորոսյանը: «Սրանով լուծելու ենք նաև մանկահասակ երեխաների խեղումները կանխարգելելու հարցը: Հատկապես ամանորյա տոներին տասնյակներ են անդամահատված մատերով, աչքով երեխաների ընդունելությունները մանկական հիվանդանոցներ: Կոչ եմ անում ծնողներին, անկախ օրենքից, արգելել երեխաներին հրավտանգ նյութերի հետ առնչվելուց: Երրորդ, կանխարգելելու ենք տեխնածին աղետները»,- հավելեց Թորոսյանը: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
