Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +5 °C

«Շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել». Տիգրան Աբրահամյան

«Շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել». Տիգրան Աբրահամյան
423
Ուրբաթ, 14 հուլիսի, 2023 թ., 16:48

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Արցախում մարդիկ պատային վիճակում են:
Շրջափակումն արդեն սկսել է աղետի վերածվել, Հայաստանի իշխանությունը շարունակում է պնդել, որ Արցախը Ադրբեջան է, իսկ միջնորդ երկրներին Արցախը հետաքրքարում է առաջին հերթին որպես ազդեցության պայքարի թատերաբեմ:
Ադրբեջանի՝ Արցախում իրականացվող քաղաքականությունը ևս մեկ ապացույցն է այն պարզ ճշմարտության, որ Արցախի լուծումը բացառապես պետք է դիտարկել ինքնորոշման իրավունքի իրացման համատեքստում:
Իշխանության, դրանց արբանյակների այն հայտարարությունները, ովքեր ուղղակի ու անուղղակի հայտարարություններով Արցախն Ադրբեջանի կազմ են հրում՝ դրանց տեղը նուբարաշենի աղբավայրում է»: