«Աղդամով անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի». Տոյվո Կլաար
![]() 395 Երեքշաբթի, 18 հուլիսի, 2023 թ., 21:24 ԵՄ-ն աշխատում է այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որպեսզի մարդիկ իրենց տներում կարողանան իրենց ապահով զգալ: Այս մասին «ԱլֆաՆյուզ»-ին տված հարցազրույցում ասել է Հարավային Կովկասի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը։ «ԵՄ-ում տարբեր մասնակիցների հետ հանդիպումներ են անցկացվել՝ ուղղված իրավիճակի հանգուցալուծմանը։ Ես չեմ ասում, որ դա պարզ գործընթաց է, բայց մենք լիովին և բացարձակապես ներգրավված ենք՝ տարբեր միջազգային գործընկերների հետ իրավիճակի լուծումներ գտնելու գործընթացում։ Մենք աշխատում ենք այնպիսի լուծման վրա, որը կերաշխավորի Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու անվտանգությունը, որպեսզի մարդիկ իրենց տներում իրենց ապահով զգան։ Մենք ձգտում ենք Ստեփանակերտի և Բաքվի միջև երկխոսության հաստատմանը։ Ես կարծում եմ, և բոլորն են կարծում, որ դա լուծումներ գտնելու ճանապարհին կարևոր գործոն է: Լաչինի միջանցքը պետք է բաց լինի, իսկ Աղդամով (Ակնա) անցնող ճանապարհը պետք է Լաչինի միջանցքի լրացումը լինի», — ասել է Կլաարը: Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: |

«Ծափ են տալիս տոտալ կախվածությանը Բաքվից». Արգիշտի Կիվիրյան
10903:00
«Թրամփի «Խաղաղության խորհրդին» մաս կազմելն առանձին թեմա է առաջացնում Իրանի կտրվածքով». Գոռ Աբրահամյան
159Երեկ, 23:42
103 տարեկանում մահացել է «չորս մայրցամաքների հետախույզ» Պետրոս Պետրոսյանը
193Երեկ, 23:18
«Պառակտում սերմանողը կառերեսվի մեր ժողովրդի միասնական պատասխանին». Նարեկ Կարապետյան
159Երեկ, 23:00
Ուկրաինան ապրում է աշխարհի ամենախորը ժողովրդագրական ճգնաժամերից մեկը. #CNN
333Երեկ, 22:55
Արարատ Միրզոյանը Ժնևում կմասնակցի Զինաթափման համաժողովի բարձրաստիճան հատվածներին
293Երեկ, 21:43
Ավստրիացի լեռնագնացը դատապարտվել է փոթորկի ժամանակ ընկերուհուն լեռան վրա միայնակ թողնելու համար
338Երեկ, 20:52
Ձերբակալվել են Լվովում ահաբեկչական հարձակում կազմակերպող անձինք
255Երեկ, 19:30
