Ի՞նչ կոշտ քայլերի մասին է խոսքը. «Հրապարակ»

«Հրապարակ»-ը գրում է. «Նախօրեի գիշերն Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը տեսաուղերձով հայտարարեց, որ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում նստացույց է սկսում։ «Սա լրացուցիչ ճիգ է՝ միջազգային ուշադրություն գրավելու, հորդորելու միջազգային հանրությանը՝ պարտադրել կատարել իր ստանձնած պարտավորությունները, մղելու հայ ժողովրդին և մեր բոլոր բարեկամներին ակտիվ ու անհապաղ գործողությունների»,- ասաց նա ու հավելեց՝ եթե մեկ շաբաթվա ընթացքում միջազգային միջամտությամբ Արցախի ժողովրդի վիճակը չվերադառնա քիչ թե շատ բնականոն հուն, ապա դրանից հետո կդիմեն ավելի կոշտ գործողությունների, թե ինչպիսի, չմանրամասնեց։
Նախագահի տեսաուղերձից հետո խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանի մոտ շտապ խորհրդակցություն է հրավիրվել՝ բոլոր խմբակցությունների ղեկավարների ու որոշ պատգամավորների մասնակցությամբ, իսկ արդեն կեսգիշերն անց՝ ժամը 1-ի սահմաններում, բոլորով այցելել են հրապարակում նստացույց անող Արայիկ Հարությունյանին՝ փորձելով հասկանալ, թե ինչու է նա ակնկալում, որ կարող է այդ քայլով շարժել աշխարհի գութը։ Հարությունյանն ասել է, որ այլ ճանապարհ չկա, բոլորին նամակներ է գրել՝ արձագանք չկա, իրավիճակը բարդ է, ուստի այս ճանապարհով է որոշել ուշադրություն գրավել։ Ընդդիմադիրներն ակնարկել են, որ նախևառաջ ՀՀ իշխանություններից է պետք պահանջել։
Նախագահը նշել է, որ իր տեսաուղերձում հստակ ասվում է, որ նաև ՀՀ իշխանություններին է այս քայլն ուղղված։ Հետաքրքրվել են՝ ի՞նչ հետագա կոշտ միջոցների մասին է ակնարկել նախագահը, սակայն Հարությունյանը փակագծեր չի բացել՝ նշելով միայն, որ ուրիշ ակցիաներ էլ են մտածել, սկզբի համար՝ գուցե հացադուլ և այլն։ ԱԺ նախագահը ևս միացել է նստացույցին»:
Մանրամասները՝ թերթի համարում:

Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը (տեսանյութ)
1712:18
«Չգիտես ինչու՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը ներկայացվում է որպես սենսացիա»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
2412:12
Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին (տեսանյութ)
4711:54
«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
4711:36
«Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին մասնակից երկիրը»․ Լեբեդև
8911:30
«Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան
5611:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
6810:48