«Որոշ վրանասերներ սկսել են պետականությունը քանդելու գործընթացը». Հայկ Խանումյան
![]() 418 Հինգշաբթի, 20 հուլիսի, 2023 թ., 02:06 ԱՀ տարածքային ու ենթակառուցվածքների նախկին նախարար Հայկ Խանումյանի գրառումը. «1992թ․ ամռան այս օրերը Արցախի պատմության ամենածանր օրերն էին։ Կորցրել էինք Շահումյանը, Մարտակերտի մեծ մասը, Հադրութի, Ասկերանի որոշ գյուղեր, հուսալքությունն ամենուր էր, ժողովուրդն ու զորքը՝ բարոյալքված։ ԼՂԻՄ տարածքի գրեթե կեսը կորցրել էինք։ Միջնորդները խոսում էին, որ այդպես գնա, ապա շուտով խնդրի առարկան՝ Լեռնային Ղարաբաղը, կվերանա։ Այնուամենայնիվ կամքը, հստակ ծրագիրն ու գաղափարը բերեցին կազմակերպման ու հաղթանակի։ Դասալքությանը, վախկոտությանը, կոտրվածությանը, հուսահատությանը փոխարինելու եկավ կարգապահությունը, քաջությունը, ամրությունը, պետականությունը։ Հետո չհավատացինք մեր հաղթանակին ու պետականությանը, սկսեցինք նեղ անձնական հարաբերություններ կառուցել՝ հիմնված փողի, քծնանքի, վախի, ստորության վրա։ Դա բերեց ծանր պարտության 2020թ․ պատերազմի ընթացքում։ Իսկ հիմա որոշ վրանասերներ սկսել են պետականությունը քանդելու գործընթացը։ Քանզի նրանք պատրաստ են զոհել պետականությունը հանուն իրենց ստորության ու շահամոլության։ Ժամանակն է, որպեսզի այս ստորներին և շահամոլներին հեռացնենք՝ հանուն պետականության։ Հստակ ծրագիրը, գաղափարը, կամքը կրկին պետք է հաղթանակեն»: Աղբյուրը` Հայկ Խանումյան |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
129Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
216Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
253Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
209Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
171Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
273Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
306Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
375Երեկ, 15:22
