«Վարչապետ դառնալով՝ Ալեքսանյանին բարեխիղճ հարկատու համարեց». Ոսկան Սարգսյան

Լրագրող Ոսկան Սարգսյանի ֆեյսբուքյան գրառումը. ««Երևան Սիթի» սուպերմարկետներում միշտ գերաշխույժ առևտուր է կատարվում, սակայն գրեթե միշտ չեն հերիքում մետաղացանցե զամբյուղները, գնորդները զամբյուղների փոխարեն մեծ անվասայլակներ են վերցնում, կամ էլ սպասում, որ գանձարկղի մոտ գնորդներից մեկը զամբյուղը ապրանքներից դատարկի, որ իրենք դա վերցնեն։ Սուպերհարուստ, Դուբայում իր որդու հարսանիքը գերշքեղ կազմակերպած Սամվել Ալեքսանյանը մի քանի հազար դրամը խնայում է, որ իր հանրախանութում զամբյուրների պակասը լրացնի։ Ընդդիմադիր եղած ժամանակ Նիկոլ Փաշինյանին զայրացնում էր այն փաստը, որ իշխանությունները ոչինչ չէին անում շաքարավազի շուկայում Սամվել Ալեքսանյանի բացահայտ մենաշնորհի դեմ: Նա հարց էր հղում ՏՄՊՊՀ այն ժամանակվա նախագահ Շաբոյանին՝ պահանջելով բացատրել, թե ինչպես է ստացվում, որ շուկայի 99 տոկոսը մեկ մարդու ձեռքում է: Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին մեղադրում էր Արմեն Իսրայելյանի (Ձկնկուլ) սպանության մեջ։ Վարչապետ դառնալով՝ Նիկոլ Փաշինյանը Սամվել Ալեքսանյանին բարեխիղճ հարկատու համարեց»:

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
178Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
145913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
54312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
93511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
146411.08.2026, 21:04