Ովքեր են կողմ Ադրբեջանի առաջարկին․ «Հրապարակ»
![]() 6987 Հինգշաբթի, 20 հուլիսի, 2023 թ., 09:11 «Հրապարակ օրաթերթը» գրում է․ «Արցախում իրավիճակը գնալով վատթարանում է, խանութները գրեթե դափ-դատարկ են, առաջին անհրաժեշտության մթերքները սահմանափակ քանակով են մարդկանց հասանելի։ Արցախից մեզ պատմեցին, որ թերսնման հետեւանքով ուշագնացության դեպքերը շատացել են: Միայն վերջին հանրահավաքի ժամանակ 3-4 երիտասարդ կին է ուշագնաց եղել, որոնցից մեկը՝ հղի: Շտապօգնության բժիշկներն ախտորոշել են, որ երիտասարդ կանանց ուշագնացության պատճառը թերսնվածությունն է: Այս տեղեկությունը հաստատեց նաեւ ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը, վատացածներից մեկը հենց նրա կողքին է եղել։ Եվ չնայած այս ծանր վիճակին, Ադրբեջանի մեկնած «մարդասիրական ձեռքը»՝ Աղդամով առեւտուր անելու առաջարկը, բոլոր արցախցիների համար մերժելի է, եւ սրանով էր պայմանավորված բետոնապատնեշով Աղդամ տանող ճանապարհը փակելու ակցիան։ Բայց Արցախում կան քաղաքական ուժեր, որոնք փորձում են իշխանություններին համոզել, որ ընդունեն այդ առաջարկը, որ բնակչությունը սովամահ չլինի, չհուսահատվի եւ հետագայում չլքի Արցախը: Այսինքն՝ Արցախի ինտեգրումն Ադրբեջանին համարում են նվազ վտանգավոր, քան այս իրավիճակը: Այդ ուժերի առաջամարտիկը Սամվել Բաբայանի «Միասնական հայրենիքն» է»։ Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:
|

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
