«Խաղաղություն մուրող ***ը մեզ կործանեց․ պատմության մեջ դու կմնաս որպես ազգի մեծագույն ***». Արցախի ԱԺ պատգամավոր
![]() 1702 Ուրբաթ, 21 հուլիսի, 2023 թ., 11:30 Արցախի ԱԺ արտահերթ նիստում քիչ առաջ ելույթ ունեցավ պատգամավոր Նելա Գրիգորյանը. «Նիկոլ Փաշինյանը երկիրը ներքաշեց կործանարար պատերազմի մեջ: Արցախից հրաժարվելով՝ ՀՀ-ի համար մարտահրավերները ոչ թե ավարտվեցին, այլ՝ ավելացան: Խաղաղության դարաշրջան մուրող վիժվածքը բերեց մեզ կործանման: Միայն միասին կարող ենք դիմադրել հայրենիքի հանձնման ազգադավ գործողություններին»,- ասաց նա՝ հավելելով, որ հայ ժողովրդի համար չի կարող ընդունելի լինել Արցախն Ադրբեջանի կազմում. «Բոլորիս նպատակը մեկն է՝ պահպանել մեր հայրենիքն ու հերոսների պատիվը. սա՛ պետք է լինի օրվա հրամայականը: Արցախի թուրքացման ծրագրի իրականացնողը Փաշինյանն է ու նրանից պետք է պահանջել Արցախի ապաշրջափակումը»: Անդրադառնալով ՀՀ վարչապետի կնոջ սոցցանցային հրապարակումներին՝ նշեց. «Փաշինյանն ու իր Էրատո տիկինը թքած ունեն Արցախի կորստի համար. իրենց բանջարաբոստանային կուլտուրաներն են հրապարակում, երբ արցախյան հասարակությունը գոյաբանական խնդրի առջև է կանգնած: Տիկի՛ն Էրատո, կողմնորոշվեք, ո՞վ եք դուք՝ մահապարտ կանանց հրամանատա՞ր, ֆիզիկո՞ս, այգեպա՞ն, բոստանչի՞, թե՞ պարզապես դավաճան: Անձամբ դուք, հուսով եմ, սովամահ եք լինելու, այն էլ՝ ձեր ամուսնու գրկում»: Պատգամավորը խոսքը եզրափակեց Նիկոլ Փաշինյանին ուղղված կոչով. «Դու մնալու ես մեր ազգի պատմության մեծագույն դավաճանը, այն ինչ արել ու անում ես, չի կարող ներվել: Դու պետական հանցագործ ես, պիտի ցմահ բանտարկվես, հեռացի՛ր՝ ինչքան կարող ես շուտ»: Ելույթն ընդունվեց ծափահարություններով: Նշենք, որ Նելա Գրիգորյանը Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորած «Ազատ հայրենիք» կուսակցությունից է: |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
5617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
11117:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
8717:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
15216:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
16516:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
24015:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
18714:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
15114:36
