Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +9 °C

«Նման պնդում անողները թող 6 ամսով գնան բնակվելու Ադրբեջանում». Ք. Վարդանյան

«Նման պնդում անողները թող 6 ամսով գնան բնակվելու Ադրբեջանում». Ք. Վարդանյան
280
Ուրբաթ, 21 հուլիսի, 2023 թ., 14:48

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Քրիստինե Վարդանյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է․ «Ես կառուցողական առաջարկ ունեմ Արցախն ադրբեջանի կազմում ճանաչողների և բոլորի համար, ովքեր ասում են, որ հայերի համար կարող են լինել անվտանգության երաշխիքներ Ադրբեջանի կազմում:
Այդ բոլոր մարդիկ՝ սկսած Նիկոլ Փաշինյանից և Արարատ Միրզոյանից, իրենց և իրենց ընտանիքների անդամների օրինակով պետք է ապացուցեն իրենց թեզի կենսունակ լինելը:
Բոլոր-բոլորը, ովքեր անում են նման պնդումներ, թող 6 ամսով գնան բնակվելու Ադրբեջանում, զբոսնեն Բաքվում կամ այլ քաղաքներում, առևտուր անեն խանութներից:
Եթե վերադառնան, կարելի կլինի խոսել փորձի արդյունքների մասին»: