«Ալիևը ցույց է տալիս հետևողականության ուժը». Տաթևիկ Հայրապետյան

ԱԺ նախկին պատգամավոր, ադրբեջանագետ Տաթևիկ Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է. «Ալիևի ելույթից մի հատված կա, որը կուզեմ առանձնահատուկ շեշտել, նա ասում է. «Առաջին ղարաբաղյան պատերազմը երբ ավարտվեց ինձ բոլորն ասում էին՝ ընդունի այս իրողությունները, բայց ես դրանք չընդունեցի: Հիմա ես եմ ասում՝ ընդունեք իրողությունները, քանի որ դրանց փոփոխությունը, անգամ եթե լինի, ձեր օգտին չի լինելու...»:
Նա պարզ ասում է, որ իրեն դրդել են լուծումների, որոնց ինքը չի գնացել: Կոտրում է այն միֆը, որ հայկական կողմը իբր չի գնացել խաղաղ կարգավորման: Ադրբեջանը չի ուզել խաղաղ լուծում, որովհետև դա ենթադրում էր փոխզիջումներ: Ուզել է ռազմական լուծում, որպեսզի վերջնական «փակի» հարցը: Ռազմականով էլ ամբողջին չհասավ, հիմա անցել է հյուծման քաղաքականությանը:
Սա պարզ գործելաոճ է:
Բայց այստեղ ուշագրավն այն է, որ Ալիևը ցույց է տալիս հետևողականության ուժը: Իրականում հաղթում է այն կողմը, ով ավելի հետևողական ու խելացի է գործում, ով անգամ թուլացած վիճակում չի ծնկում, ոտքի է կանգնում, առաջ գնում: Ես, ինչպես ցանկացած բանական մարդ, ատում եմ պատերազմը, ուղղակի ատում, կուզեմ երբեք էլ չլինի մեզ հետ դա: Բայց ես նաև տեսնում եմ, որ հակառակորդը նոր ծրագրեր ունի, մեծ ախորժակ ու դրան հասնելու համառություն, դրա համար այս ծնկած վիճակից ոտքի կանգնել է պետք, ուշքի գալ ու աշխատել, անդադար աշխատել, չհանձնվել, անգամ երբ շուրջդ բոլորը հանձնվում են: Միայն այդպես կարելի է դիմանալ ու պայքարը ավարտել քո հաջողությամբ: Պայքարը միայն զենքով չի, դա նաև խելքի, կամքի, նյարդերի ու հոգեբանական ուժի մասին է»:

Անկանխիկ եղանակով կատարած վճարումների դիմաց հետվճար տրամադրելու միջոցառումը կերկարաձգվի մինչև 2027-ի դեկտեմբերի 31-ը (տեսանյութ)
1712:18
«Չգիտես ինչու՝ քաղաքացիությունից զրկելու դրույթը ներկայացվում է որպես սենսացիա»․ Սրբուհի Գալյան (տեսանյութ)
2412:12
Կառավարությունը հավանություն տվեց TRIPP-ի բաժնետիրական համաձայնագրին (տեսանյութ)
4711:54
«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
4711:36
«Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին մասնակից երկիրը»․ Լեբեդև
8911:30
«Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան
5611:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
5411:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
6810:48