Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +4 °C

«Արցախում կտրոնային համակարգը չի գործում». Կարեն Վրթանեսյան

«Արցախում կտրոնային համակարգը չի գործում». Կարեն Վրթանեսյան
354
Շաբաթ, 22 հուլիսի, 2023 թ., 15:36

«Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Արայիկ Հարությունյանի նստացույց-շոուն, որ քննադատել էի, Արցախից ոմանք նեղվել էին։
Նոր պատահաբար իմացա, որ Արցախում նույնիսկ այս աղետալի պայմաններում կտրոնային համակարգը չի գործում։
Պաշարման պայմաններում ո՞վ պետք է ապահովի բնակչության շրջանում առաջին անհրաժեշտության ապրանքների հավասար և ԱՐԴԱՐ բաշխումը, եթե ոչ այդ երկրի ղեկավարը։
Կամ, որ ասում են. հղիները թերսնվում են... ո՞վ է պարտավոր հղիների համար լրացուցիչ չափաբաժիններ ապահովել։
Ընկերնե՛ր, դուք ասեք. ի՞նչ է սա, եթե ոչ սաբոտաժ»։

Աղբյուրը`   Կարեն Վրթանեսյան