Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

Պաշարված Արցախում ոտքով ուխտագնացություն է կատարվել՝ դեպի Խնածախի Ս. Աստվածածին եկեղեցի

Պաշարված Արցախում ոտքով ուխտագնացություն է կատարվել՝ դեպի Խնածախի Ս. Աստվածածին եկեղեցի
337
Կիրակի, 23 հուլիսի, 2023 թ., 12:06

Ստեփանակերտի Սուրբ Աստվածածին առաջնորդանիստ եկեղեցու երիտասարդաց միության մի քանի անդամներ եկեղեցու հոգևոր հովիվ արժանապատիվ Տեր Մատթեոս քահանա Դրավանցի օրհնությամբ և առաջնորդությամբ Ստեփանակերտից ոտքով շարժվել են դեպի Խնածախ գյուղի Սուրբ Աստվածածին եկեղեցի: Եկեղեցում Տեր Մատթեոս քահանա Դրավանցը կատարեց գիշերային ժամերգություն: Տեր Հայրը ուխտավորներին ներկայացրեց տոնի խորհուրդն ու նշանակությունը: Այս մասին հայտնում են ՀԱՍԵ Արցախի թեմից։