Պուտինը պահեստազորի տարիքային շեմը բարձրացնելու վերաբերյալ օրենք է ստորագրել
![]() 1725 Երկուշաբթի, 24 հուլիսի, 2023 թ., 14:36 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը օրենք է ստորագրել զինվորների, նավաստիների, սերժանտների, սպայական անձնակազմի և միջնակարգ զինծառայողների տարիքային շեմը հինգ տարով բարձրացնելու մասին։ Հրամանագիրը հրապարակված է իրավական ակտերի պորտալում։ Զորահավաքային ռեզերվում պահեստազորի մնալու տարիքային շեմը բարձրացվել է ավագ սպաների համար մինչև 65 տարեկան (60 տարեկանից), կրտսեր սպաների համար՝ մինչև 60 տարեկան (55 տարեկանից)։ Առաջին կարգի զինվորական կոչումներ ունեցողների համար մոբիլիզացիոն ռեզերվում մնալու տարիքը 35-ից հասցվում է 40 տարեկանի, երկրորդին՝ 45-ից 50-ի, երրորդին՝ 50-ից 55-ի։ Օրինագիծը Պետդումա է ներկայացվել 2022 թվականի նոյեմբերին, այն պատրաստվել է մի խումբ պատգամավորների կողմից՝ պաշտպանության կոմիտեի նախագահ Անդրեյ Կարտապոլովի գլխավորությամբ։ Երրորդ ընթերցմամբ նախաձեռնությունն ընդունվել է հուլիսի 18-ին։ |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
18617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
16317:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
14417:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
21116:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
22816:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
28815:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
19614:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
16414:36
