Նիգերի նախագահը ձերբակալվել է իր իսկ անվտանգության աշխատակիցների կողմից

Նիգերի նախագահական գվարդիան ձերբակալել է պետության ղեկավար Մուհամեդ Բազումին։ Նիգերի բանակը, ըստ նախագահի գրասենյակի, չի աջակցել աֆրիկյան երկրի ղեկավարի պահակախմբի ապստամբությանը։
Նախագահական գվարդիան արգելափակել է մուտքը պետության ղեկավարի նստավայր և բանակցություններից հետո հրաժարվել է ազատ արձակել Բազումին։ Ըստ աղբյուրի՝ բանակը նրանց «վերջնագիր է տվել»։
Հաղորդվում է, որ Բազումը վերջերս քննարկում էր նախագահական գվարդիայի հրամանատար, գեներալ Օմար Չիանիին աշխատանքից ազատելու հարցը:
Նախագահի գրասենյակը X-ում (Twitter) հայտնել է, որ առանձին պահակախումբը «ապստամբություն է սկսել՝ ապարդյուն փորձելով ստանալ Ազգային զինված ուժերի և Ազգային գվարդիայի աջակցությունը»։ Նշվում է, որ բանակը պատրաստ է հարձակվել ապստամբների վրա: Նախագահականից հայտնել են նաև, որ Բազումի և նրա ընտանիքի ինքնազգացողությունը լավ է։
Մուհամեդ Բազումը նախագահ է ընտրվել 2021 թվականին։ Նախորդ նախագահի՝ Մահամադու Իսսուֆուի օրոք աշխատել է՝ որպես ներքին գործերի և արտաքին գործերի նախարարության ղեկավար։ Նա հաղթել է ընտրություններում և գլխավորել Աֆրիկայի ամենաաղքատ երկրներից մեկը և «ամենաշատ հեղաշրջումների ենթարկված» երկիրը։

«Ես գիտեի՝ գոնե ֆիզիկապես են ուժեղ, փաստորեն՝ չէ»․ Նիկոլ Փաշինյան
3512:42
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4012:36
«ՔՊ-ականներն աչքերը փակել, իրար էին խփում»․ Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
4712:30
«2027-ից 200 հազար դրամ աշխատավարձ ստացողները ևս կընդգրկվեն առողջության ապահովագրության համակարգում»․ Անահիտ Ավանեսյան (տեսանյութ)
4312:18
Լիլիթ Ստեփանյանը նշանակվել է Կոտայքի մարզպետ
4912:06
«Միգուցե պլանավորած սցենարով էր ծեծկռտուքը, Ռուբինյանը խրախուսել է ամբողջ գործընթացը»․ Աննա Գրիգորյան (տեսանյութ)
5412:00
Վահագն Ալեքսանյանը աթոռ է նետում ընդդիմադիների վրա (տեսանյութ)
5611:54
«Ռուբեն Ռուբինյանը միտումնավոր չհրավիրեց անվտանգությանը»․ Մարիաննա Ղահրամանյան (տեսանյութ)
6611:30