Շուրջ 235 մլն դրամ․ ՊԵԿ-ը հերթական խոշոր գնումն է կատարել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ռուստամ Բադասյանի ղեկավարած կառույցը՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն, այս տարի հերթական խոշոր գնումն է կատարել: Ինչպես կառույցի պաշտոնական կայքից ենք տեղեկանում, ՊԵԿ-ն այս տարի շուրջ 234,8 միլիոն դրամի պայմանագիր է կնքել «Քինգ Մարշալ» անվտանգության կազմակերպության հետ, որը պահնորդական եւ թիկնապահական ծառայություններ է իրականացնում: «Ժողովուրդ» օրաթերթի հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնեցին, որ «Քինգ Մարշալ» ընկերության հետ պայմանագիրը կնքվել է 2023թ.-ի կարիքների համար պահնորդական ծառայությունների ձեռք բերման նպատակով: «Քինգ Մարշալ»-ն իրականացնելու է ՊԵԿ-ի կողմից շահագործվող թվով 35 պահպանվող օբյեկտների, շենքերի եւ շինությունների, կառույցների, ինչպես նաեւ դրանց հարող տարածքների պահպանության եւ անվտանգության ապահովումը»:
Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

«Այո, 4 հոգանոց ընտանիքի մեկ օրվա սննդի վրա մոտ 15 հազար է ծախսվում». Կարեն Վրթանեսյան
30519.11.2026, 20:54
«Գազի գնի 10%-ով թանկացումը բերելու է 0,6% գնաճ»․ Մարտին Գալստյան (տեսանյութ)
28919.11.2026, 16:42
Կալասը հայտարարել է Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթի մասին
162616.11.2026, 22:49
Օդեսայում՝ Mercedes-Benz-ի ավտովաճառքի սրահում հրդեհ է բռնկվել
130315.11.2026, 19:19
Խաղողագործներին փող չեն տալիս․ «Հրապարակ»
75514.11.2026, 09:18
Եվրոպական երկրները պատրաստակամություն են հայտնել աջակցել Հայաստանի առևտրի և էներգետիկ ոլորտների դիվերսիֆիկացմանը
169013.11.2026, 11:18
«Անհուսալի վարկառուների խնդիրը լուծելու համար արդյունավետ կլինի երկաստիճան համակարգված մոտեցումը»․ Հրայր Կամենդատյան
76412.11.2026, 16:00
Ուկրաինական հարվածները փլուզել են Ռուսաստանի նավթավերամշակումը. Reuters
203910.11.2026, 19:37