Նիգերի ապստամբներին վերջնագիր է ներկայացվել

Նիգերի զինվորականները, որոնք երկրում ապստամբություն են կազմակերպել, մեկ շաբաթ ունեն նախագահ Մուհամմեդ Բազումին ազատելու և սահմանադրական կարգը վերականգնելու համար, ասել է Արևմտյան Աֆրիկայի երկրների տնտեսական համայնքի ղեկավար Օմար Ալե Տուրեն։ Հակառակ դեպքում կազմակերպությունն ստիպված կլինի ռազմական միջոցներ կիրառել։
«Այն դեպքում, երբ իշխանությունների պահանջները չկատարվեն մեկ շաբաթվա ընթացքում, ձեռնարկեք բոլոր անհրաժեշտ միջոցները սահմանադրական կարգը վերականգնելու համար... Նման միջոցները կարող են ներառել ուժի կիրառում»,- ասել է համայնքի ղեկավարը։
Կազմակերպությունը սառեցրել է ապստամբների, նրանց ընտանիքների և աջակիցների ակտիվները։ Բացի այդ, մտցվել է ճանապարհորդության արգելք, դադարեցվել են երկրի հետ բոլոր առևտրային և ֆինանսական գործարքները, փակվել են սահմանները և չեղարկվել թռիչքները։
Ավելի վաղ նիգերիացի զինվորականները հայտարարել էին Բազումին գահընկեց անելու մասին։

«Ունենք մտահոգություններ՝ կկայացվի որոշում, որով Դավիթ Համբարձումյանին ընտրություններից կարող են չեզոքացնել»․ Գայանե Պապոյան (տեսանյութ)
1411:36
«Իրանը կարող է դառնալ «ԱՊՀ+» նոր ձևաչափի առաջին մասնակից երկիրը»․ Լեբեդև
4211:30
«Հայաստանի հարցը ԵԱՏՄ-ում ՌԴ-ի համար միջոց է՝ կառավարելու նաև Ղազախստանի հետ կապված ռիսկերը»․ Հակոբ Բադալյան
3511:18
Կառավարության նիստը՝ ուղիղ միացմամբ (տեսանյութ)
4411:06
«Մեր երկրի բնակչությունը չի մասնակցում պետության համար կարևորագույն հարցերի վերաբերյալ քննարկումներին»․ Կարեն Հեքիմյան
6310:48
«Իսրայելը պետք է հրաժարվի ռազմատենչ մտածելակերպից և կենտրոնանա տնտեսական դիվանագիտության վրա»․ Քուշներ
16210:06
Թրամփն ու Ռյուտեն քննարկել են Ուկրաինայի և Իրանի հարցերը
19409:42
ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են
6309:36