Սաուդյան Արաբիայում կկայանա Ուկրաինայի հարցով գագաթնաժողով՝ առանց Ռուսաստանի
![]() 1755 Կիրակի, 30 հուլիսի, 2023 թ., 21:24 Ուկրաինան պատրաստվում է խաղաղության գագաթնաժողով անցկացնել Սաուդյան Արաբիայում, որը նախատեսվում է անցկացնել օգոստոսի սկզբին։ Այս մասին հայտարարել է Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավար Անդրեյ Երմակը։ «Մենք նախապատրաստում ենք Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու խաղաղության բանաձևի իրականացման հարցերով պետությունների ղեկավարների խորհրդականների հաջորդ հանդիպումը, որը շուտով կանցկացվի Սաուդյան Արաբիայում»,- ասել է Երմակը։ Ուկրաինայի նախագահի աշխատակազմի ղեկավարը նկարագրել է նաև խաղաղության պայմանագրի նախապատրաստման եռաստիճան փուլը։ Առաջինում նախատեսված են հանդիպումներ դիվանագետների և երկրների հավատարմագրված ներկայացուցիչների հետ, երկրորդում՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդականների, երրորդում՝ հիմնադիր գլոբալ գագաթնաժողովը պետությունների ղեկավարների մակարդակով, որը կարող է տեղի ունենալ մինչև տարվա ավարտը։ Նախօրեին WSJ-ն, վկայակոչելով դիվանագետներին, հայտնել էր, որ Սաուդյան Արաբիան մտադիր է օգոստոսի 5-6-ը խաղաղ բանակցություններ վարել իր տարածքում արևմտյան երկրների, Ուկրաինայի և առանցքային զարգացող երկրների միջև։ Նրանց խոսքով՝ թագավորությունում կայանալիք հանդիպմանը ակնկալվում է 30 երկրների ու կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Ռուսաստանի Դաշնության ներկայացուցիչները ներկա չեն լինի հանդիպմանը, նշում է WSJ-ը։ |

Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
18617:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
16317:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
14417:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
21116:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
22816:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
28815:22
«Իրանում թուրք են անվանում այդ երկրի նախագահ Փեզեշքիանին»․ Նաիրի Հոխիկյան
19614:54
«Ինչպե՞ս անել, որ Նիկոլը հունիսի 7-ին հեռացվի»․ Սամվել Ֆարմանյան
16414:36
