Էրդողանն ու Պուտինը կհանդիպեն

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը պայմանավորվել են հեռախոսազրույց ունենալ, ապա՝ անձնական հանդիպում։
Այս մասին Պուտինը խոսել է Սանկտ Պետերբուրգում Ռուսաստան-Աֆրիկա գագաթնաժողովին հաջորդած մամուլի ասուլիսի ժամանակ, հայտնում է թուրքական Anadolu-ն։
«Պայմանավորվեցինք, որ կհանդիպենք, կա՛մ ինքը կգա մեզ մոտ (Ռուսաստանում – խմբ.), կա՛մ ես կգնամ նրա մոտ, կտեսնենք, նա ինձ հրավիրել է դեռ ընտրություններից առաջ (Թուրքիայում- խմբ.) բայց հետո մենք որոշեցինք, որ ավելի լավ է այդպես չանել, որպեսզի ոչ ոք չշահարկի այս թեման: Մենք որոշեցինք հետաձգել հանդիպումը:
Պուտինը հավելել է, որ ինքն ու Էրդողանը պայմանավորվել են չորեքշաբթի օրը՝ օգոստոսի 2-ին, հեռախոսազրույց ունենալ, որտեղ պետք է համաձայնեցնեն առաջիկա հանդիպման մանրամասները։
Ավելի վաղ The Wall Street Journal-ը գրել էր, որ Պուտինն անտեսում է Էրդողանի՝ «հացահատիկի համաձայնագիրը» քննարկելու փորձերը։
Հիշեցնենք, որ հուլիսի 17-ին Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել էր, որ Ռուսաստանը դուրս է գալիս «հացահատիկի համաձայնագրից»։
Այս հայտարարությանը արձագանքել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Նա խոստացել է այդ հարցը քննարկել Պուտինի հետ։
Իր հերթին նախագահ Վլադիմիր Զելենսկին Էրդողանին և ՄԱԿ-ին կոչ է արել ինքնուրույն ապահովել դատարանների անվտանգությունը։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
328Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
141Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
177Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
22105.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
21505.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
49602.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
49202.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
45702.10.2026, 13:06