Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Որ ասում ես՝ 150 մլրդ փող ենք տվել, ո՞ւմ եք տվել, ձեր աջակցած Արայիկ Հարությունյանի՞ն». Տ. Պետրոսյան

«Որ ասում ես՝ 150 մլրդ փող ենք տվել, ո՞ւմ եք տվել, ձեր աջակցած Արայիկ Հարությունյանի՞ն». Տ. Պետրոսյան
521
Երկուշաբթի, 31 հուլիսի, 2023 թ., 15:12

«Նիկոլ Փաշինյան, որ ասում ես՝ 150 մլրդ փող ենք տվել, ո՞ւմ եք տվել. ձեր աջակցած Արայիկ Հարությունյանի՞ն եք տվել և, ճանաչելով նրան, պետք է հսկողություն սահմանեիք, թե ուր են գնում այդ գումարները, ոչ թե ժողովրդի վրա մուննաթ գաք, թե բադրիջան աճեցրեք։ Ես քարե շենքում եմ ապրում, մասնագիտությամբ բժիշկ եմ և իմ գործն էն ա, որ առավոտ գնամ գործի, ես որտե՞ղ պետք է բադրիջան աճեցնեմ, որ այդպես մուննաթ եք գալիս»,- ֆեյսբուքյան ուղիղ եթերում խոսելով Արցախյան իրադարություններից, ասաց Արցախի նախագահին կից հակաճգնաժամային խորհրդի նախագահ Տիգրան Պետրոսյանը։

«Բա մունաթ եկեք իշխանությունների վրա, մենք էլ ենք մուննաթ գալիս, ճիշտ եք ասում, որտե՞ղ են էդ փողերը»,- ասաց նա։