Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Լաչինն ադրբեջանական հող է, և Ադրբեջանը իրավունք ունի այնտեղ ձեռնարկել ցանկացած գործողություն». Ֆիդան

«Լաչինն ադրբեջանական հող է, և Ադրբեջանը իրավունք ունի այնտեղ ձեռնարկել ցանկացած գործողություն». Ֆիդան
343
Երկուշաբթի, 31 հուլիսի, 2023 թ., 15:54

Թուրքիայի արտաքին գերատեսչության ղեկավար Հաքան Ֆիդանն Անկարայում իր ադրբեջանցի պաշտոնակից Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպման ընթացքում անդրադարձել է Լաչինի միջանցքում տեղի ունեցող իրադարձություններին։

Համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ՝ մեկնաբանելով Լաչինի ճանապարհին տեղի ունեցող իրադարձությունները, թուրք նախարարն ասել է, որ Լաչինի ճանապարհի հետ կապված Ադրբեջանի հասցեին հնչող մեղադրանքներն անարդար են։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները:

«Ապահովված է բժշկական երթևեկությունը, իրականացվում է մարդասիրական օգնություն։ Լաչինի ճանապարհը Ադրբեջանի ինքնիշխան տարածքի անբաժանելի մասն է, և Ադրբեջանն իրավունք ունի Լաչինում ձեռնարկել ցանկացած գործողություն»,- ասել է Թուրքիայի արտգործնախարարը: