Իսրայելական նավը ճեղքել է ռուսական շրջափակումը

Իսրայելական նավն առաջինն է ճեղքել ռուսական զորքերի հացահատիկային շրջափակումը Սև ծովում։ Չնայած Ռուսաստանի Դաշնության սպառնալիքներին, «Ams1»-ն արդեն մտնում է Դանուբի ուկրաինական վտակ: Հուլիսի 25-ին Ռենի նավահանգստի ռմբակոծությունից հետո այս նավն առաջինը ճեղքեց ՌԴ ԶՈւ ծովային շրջափակումը։
Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ նավն իր նավարկությունն սկսել է իսրայելական Աշդոդ նավահանգստից և բացահայտ նշել իր նպատակակետը՝ Ուկրաինա։ Այնուհետև նավը հատել է Սև ծովը ուղիղ ճանապարհով։
Մյուս նավերը՝ «Sahin 2»-ը և «Yilmaz Kaptan»-ը, որոնց ծագումը նշված է՝ որպես Հունաստան և Թուրքիա/Վրաստան, ըստ տեղեկությունների հետևում են իսրայելական նավի օրինակին և պատրաստվում են խարսխվել Դանուբի վրա:
Նրանց անվտանգությունն ապահովում է ամերիկյան P8 Poseidon հակասուզանավային ինքնաթիռը, որը վերալիցքավորվում է Ռումինիայի օդային տարածքում։
Նավերի տեղաշարժի վերաբերյալ լրացուցիչ տեղեկություն է տրամադրում Forte12 RQ-4 հետախուզական անօդաչու թռչող սարքը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ուկրաինան համաձայնել է Խորվաթիայի հետ օգտագործել Դանուբի խորվաթական նավահանգիստները՝ ուկրաինական հացահատիկ արտահանելու համար, հայտարարել է Ուկրաինայի արտգործնախարար Դմիտրի Կուլեբան Զագրեբից իր գործընկեր Գորդան Գրլիչ Ռադմանի հետ հանդիպման ժամանակ։

«ԵՄ-ն մինչև 2027 թվականի վերջ ամբողջությամբ կհրաժարվի ռուսական գազից»․ Ֆոն դեր Լայեն
328Երեկ, 17:06
«Երկիրը վիճակագրական լավատեսությամբ չի զարգանում»․ Դավիթ Անանյան
141Երեկ, 16:12
ՊԵԿ-ը մտել է բենզինի շուկա․ խոշոր տուգանքներ են սպասվում. «Ժողովուրդ»
177Երեկ, 09:00
Հայկական և թուրքական պատվիրակությունները քննարկել են էլեկտրաէներգետիկ համակարգին վերաբերող հարցեր (լուսանկար)
22105.10.2026, 20:06
Կոնյակով բեռնված 30-ից ավելի բեռնատար մեկ ամիս է՝ մնացել են Լարսի ռուսական հատվածում
21505.10.2026, 18:54
«Գները բարձրանում են, իսկ մարդկանց հնարավորությունները՝ ոչ»․ Վահան Բաբայան
49602.10.2026, 16:48
«Կառուցապատողները ցեմենտին կակա են ասելու, եթե այսպես շարունակվի». Արեգ Սավգուլյան
49202.10.2026, 16:06
«Ադրբեջանի քարոզչամեքենան դիտարկում է, թե Ադրբեջանը որքան հնարավորություն ունի ցեմենտ մատակարարելու Հայաստան»․ Հակոբ Բադալյան
45702.10.2026, 13:06