Երկուշաբթի, 23 փետրվարի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +3 °C

«Մինչ օրս Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն չի հաստատել, որ Հայաստանի տարածքը 29800 կմ² է». Փաշինյան

«Մինչ օրս Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն չի հաստատել, որ Հայաստանի տարածքը 29800 կմ² է». Փաշինյան
370
Երեքշաբթի, 01 օգոստոսի, 2023 թ., 23:06

«Խաղաղությունը ոչ միայն հնարավոր է, այլև անհրաժեշտ։ Սա իմ համոզմունքն է, իմ դիրքորոշումը։ Սա այն է, ինչին ես հավատում եմ: Բայց որպեսզի դա տեղի ունենա, կարևոր է, որ միջազգային հանրությունը հասկանա կարևոր նրբերանգները, որ հստակ հասկանա, թե ինչու մենք արագ տեմպերով առաջ չենք գնում»,- Euronews-ի թղթակցի հետ զրույցում, խոսելով միջնորդների միջոցով խաղաղության հասնելու մասին, նշել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ «Բրյուսելում մեր նախավերջին հանդիպմանը, որին մասնակցել է նաև Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը, ես ու Ադրբեջանի նախագահը պայմանավորվեցինք, ավելի ճիշտ՝ եկանք փոխըմբռնման, որ Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունը. Հայաստանի տարածքը 29800 կմ² է, Ադրբեջանի տարածքը՝ 86600 կմ²։ Տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում: Սակայն մինչ այժմ Ադրբեջանի նախագահը հրապարակայնորեն չի հաստատել մեր համաձայնությունը։ Բայց նաև չի հերքել։ Սա դետալ է, որը չի նպաստում վստահության մթնոլորտ ստեղծելուն»,- շեշտել է նա։