Սիրանուշ Սահակյանը չի բացառում, որ Ադրբեջանն օգտագործել է ԿԽՄԿ-ին Վագիֆ Խաչատրյանին առևանգելու համար
![]() 299 Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 16:36 «Արդարացի գործընթացներ մենք չենք կարող ակնկալել Վագիֆ Խաչատրյանի պարագայում, որովհետև ի սկզբանե նա բերվել է Ադրբեջանի տարածքային իրավազորության ներքո իրավունքի և մարդու իրավունքների հիմնարար երաշխիքների խախտմամբ»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասել է ՄԻԵԴ-ում հայ ռազմագերիների շահերի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանը: «Երկու հնարավոր տարբերակ գոյություն ունի. Վագիֆ Խաչատրյանին տեսնելով ենթադրաբար միջազգային հետախուզման մեջ գտնվող անձանց ցուցակում՝ Ադրբեջանն առնվազն պարտավոր էր դրա մասին տեղյակ պահել Կարմիր խաչի միջազգային կոմիտեին՝ հայտնելով, որ կա հանցագործության համար փնտրվող անձ, որն, Ադրբեջանի իրավազորության ներքո գտնվելով, կարող է ձերբակալվել: Այդպես Ադրբեջանը կպաշտպաներ Կարմիր խաչի միջազգային մարդասիրական մանդատը, և Կարմիր խաչը այդ մասին պետք է տեղեկացներ Վագիֆի ընտանիքի անդամներին: Երկրորդ տարբերակն այն է, որ ի սկզբանե Ադրբեջանը նման տեղեկատվություն չի տրամադրել Կարմիր խաչին, և Կարմիր խաչին օգտագործել է իր խնդիրը լուծելու նպատակով»,-կարծիք է հայտնել Սահակյանը: |

«Շառլատանությունը դարձել է հանրային վարքագիծ ու կենսակերպ». Վահե Լոռենց
16902:06
«Փորձ է արվում քննարկման օրակարգ բերել Արթիկի Հայրենական Մեծ պատերազմի հուշարձանի ապամոնտաժման հարցը». Մհեր Մելքոնյան
14201:06
«Այսպես կոչված ընդդիմադիրների դաշտում ամբողջ օրն իրար են հոշոտում». Արթուր Ղազարյան
16000:24
Վարչաբենդի համերգին պետական աշխատողներին ստիպել են մեկ մարդու նման ներկայանալ
14800:18
«Նիկո՛լ Փաշինյան, հա՞շտ եք, որ կոռուպցիան թևածում է ՔՊ-աշունչ «կռուգներում»». Մեսրոպ Մանուկյան (տեսանյութ)
202Երեկ, 23:54
«ԱՄՆ-ի հակասական դիրքորոշումներն անհամատեղելի են դիվանագիտության հետ». Արաղչի
240Երեկ, 23:41
«Ընդդիմությունը կարող է իշխանության վրա փաթաթել սեփական օրակարգեր». Տիգրան Քոչարյան
156Երեկ, 23:24
«Անպայման կհայտնվի մի տերություն, որը Արցախի հայերի վերադարձի հարցը կվերցնի ու կսկսի առաջ մղել». Արա Պողոսյան
288Երեկ, 23:12
