Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Աֆրիկյան Նիգեր պետությունում տեղի ունեցող ապստամբությունն ուղիղ հետևանք կունենա մեր տարածաշրջանի վրա». Հոխիկյան

«Աֆրիկյան Նիգեր պետությունում տեղի ունեցող ապստամբությունն ուղիղ հետևանք կունենա մեր տարածաշրջանի վրա». Հոխիկյան
381
Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 17:18

Լրագրող Նաիրի Հոխիկյանի թելեգրամյան գրառումը. «Աֆրիկյան Նիգեր պետությունում տեղի ունեցող ապստամբությունը ուղիղ հետևանք կունենա մեր տարածաշրջանի ու հատկապես հայ-ադրբեջանական հակամարտության վրա։
Նիգերը Եվրոպայի համար ուրանի առաջատար մատակարարն է։ Այդ երկրում կա 276.000 տոննա ուրան (համաշխարհային պաշարների 4%) , տարեկան արդյունահանում է 2250 տոննա ուրան։
Շվեյցարիայում բնակվող հայտնի հայ լրագրող Աննա Ազնաուրի հետ զրույցից պարզեցի, որ Նիգերացիները ռուսական դրոշով ցույց են անում ֆրանսիական գաղութարարի դեմ՝ շեշտելով. «Ռուսական դրոշը դարձել է հակաֆրանսիական դրոշ»։
Աննա Ազնաուրի խոսքով, Ֆրանսիան հիմա ավելի քան 90%-ով կախված է ատոմային էներգիայից (56 ատոմակայան)։ Եվ ուրան է ներկրում Նիգերից։ Այսպիսով, աֆրիկյան Նիգերում ապստամբություն և հեղափոխություն կազմակերպելով' Ռուսաստանը զրկում է Եվրոպային էներգետիկ ռեսուրսներից ևս։
Նիգերի ապստամբությունը, սակայն, վտանգում է արագացնել իրադարձությունները հայ-ադրբեջանական հակամարտության և հատկապես Արցախի շուրջ, քանի որ միայն Սյունիքում և Արցախում կան ավելի քան 100.000 տոննա ուրանի երևակումներ։ Հենց մեր ընդերքից այդ հեռանկարային ակնկալիքներն են ակտիվացրել միջազգային խոշոր խաղացողներին, որ փորձեն բզկտել իրար մեջ։
Բայց մեր ունեցած ազգային ու բնական հարստությունները պիտի պահպանենք հանուն վաղվա մեր սերունդների ապահովության»։

Աղբյուրը`   Նաիրի Հոխիկյան