Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Որպեսզի կանխարգելենք ցեղասպանությունը, աշխարհը պետք է արդարացի գնահատական տա». Արա Պողոսյան

«Որպեսզի կանխարգելենք ցեղասպանությունը, աշխարհը պետք է արդարացի գնահատական տա». Արա Պողոսյան
335
Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 20:30

Քաղաքագետ Արա Պողոսյանի ֆեյսբուքյան գրառումը. «Հայոց Ցեղասպանության հանցագործությանը ժամանակին պատշաճ գնահատական չտալն է պատճառը, որ Ադրբեջանը կարծում է, թե անպատիժ՝ ինչպես Թուրքիան, կարող է Արցախում իրականացնել մարդկության դեմ ուղղված հանցագործություն՝ էթնիկ զտում և ցեղասպանություն։
Որպեսզի կանխարգելենք սա, աշխարհը պետք է արդարացի գնահատական տա և ստիպի Թուրքիային փոխհատուցել Հայոց Ցեղասպանությունն իրագործելու համար։
Իսկ այսօր Ադրբեջանի կողմից կատարվողը պետք է որակվի ցեղասպանության և էթնիկ զտման քաղաքականություն, համապատասխան հետեւանքներով։
Սա իհարկե այն դեպքում, եթե ինչպես իմ շատ հայրենակիցներ են հավատում, աշխարհը միջազգային իրավունքի վրա է հիմնված և մեծ պետությունները (արեւմտյան) ունեն և հիմնված են արժեքային բարձր հենարանի վրա»։

Աղբյուրը`   Արա Պողոսյան