Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +8 °C

«Ռազմական գործողությունների ամենահավանական թիրախը Սյունիքն է». փորձագետ

«Ռազմական գործողությունների ամենահավանական թիրախը Սյունիքն է». փորձագետ
368
Չորեքշաբթի, 02 օգոստոսի, 2023 թ., 23:41

Ռազմական փարձագետ Հայկ Նահապետյանը «168.am»-ի թղթակցի հետ զրույցում հավաստիացրեց, որ ռազմական գործողությունների ամենահավանական թիրախը Սյունիքն է լինելու. «Պատահական չէ, որ Սյունիքում ԵՄ դիտորդների քանակը շատանում է, իսկ այդ դիտորդները վստահաբար հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ են, հետախուզություններ են կատարում: Դրան գումարենք, որ ՌԴ-ն հայտարարել էր, որ Կապանում հյուպատոսություն է բացելու, և, սովորաբար, եթե նման բան հայտարարում են, բացում են: Կարող եմ ենթադրել, որ Հայաստանի իշխանություններն ուղղակիորեն խոչընդոտում են այդ հյուպատոսության բացմանը: Սյունիքն աշխարհի ուժային կենտրոնների շահերի սպասարկման համատեքստում այս պահին ունի ռազմավարական նշանակություն, դրա համար դիտորդների թվաքանակն ավելացվում է, ՌԴ-ն որերորդ անգամ ասում է, որ պատրաստ են ՀԱՊԿ շրջանակում խաղաղապահներ տեղակայել, բայց Հայաստանը մերժում է, որովհետև ՌԴ զինական ներկայությունն է ավելանում: Զորավարժություններն է Փաշինյանը մերժում, որը մեր երկրի անվտանգության շահերից է բխում: Ուստի, Արևմուտքին պետք է ժամ առաջ ռուսական ռազմական ներկայությունը տարածաշրջանից դուրս մղել, և Փաշինյանը լծվել է այդ գործին»: