Խորհրդարանը մեկ ամսում գրեթե 4 մլն դրամի կոնյակ է գնել. «Ժողովուրդ»

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի հուլիսի 1-ից 31-ը ՀՀ Ազգային ժողովի 2023թ. կարիքների համար պատվիրակությունների ընդունման և արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար կոնյակների են ձեռք բերել խորհրդարանում՝ վճարելով 3 մլն 872 հազար դրամ։ Գնումը կատարված է «Վինո Վինո» ՍՊԸ-ից, որի սեփականատեր Տիգրան Համասյանը Պեռնո Ռիկարի հետ կապ ունի: Նկատենք, որ ապրիլին նույն կազմակերպությունից գնվել են 10 մլն 752 հազար դրամ ընդհանուր արժեքով կոնյակներ։
Նույն թվականի հունիսի 1-ից 30-ը ընկած հատվածում Ազգային ժողովը պաշտոնական պատվիրակությունների ընդունելության ու արտասահմանյան այցելությունների կազմակերպման համար նաև օղիների է ձեռք բերել՝ մոտ մեկ միլիոն դրամ՝ 959 հազար վճարելով «Նոաս Օրչարդս Դիսթիլինգ Քոմփանի» ՍՊԸ-ին։ Այսինքն՝ այն մեղադրանքները, որոնք Նիկոլ Փաշինյանն ու իր թիմակիցները հնչեցնում էին նախկինների ու պետական տարբեր կառույցների հասցեին, որ մսխում են պետական բյուջեն, անարդյունավետ ճոխ ծախսեր են արվում, բնորոշ են նաև իրենց»։

«Հող մշակող չկա, որովհետև գյուղում ապրելն ու աշխատելը դարձել է անհնարին»․ Հրայր Կամենդատյան
178Երեկ, 16:00
«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունները մտել են վտանգավոր փուլ»․ Դավիթ Անանյան
48813.08.2026, 09:00
Իրանը հայտարարել է BRICS-ի նոր զարգացման բանկին միանալու ծրագրերի մասին
145913.08.2026, 00:56
«Մինչև 4000 ընկերություններ փակվեցին՝ զուտ նրա համար, որ մարդը վճարում էր ամսական 200 հազար դրամ, դարձավ 400 հազար դրամ»․ Հայկ Ֆարմանյան (տեսանյութ)
54312.08.2026, 13:42
«Վերջերս գրեթե ամեն օր անջատում են Արաբկիր վարչական շրջանի լույսերը»․ Դավիթ Պետրոսյան
48712.08.2026, 13:36
«ՏԻՄ-երը կարող են առանձին սոցիալական խմբերի տրամադրել գույքահարկի արտոնություններ»․ Հրայր Կամենդատյան
36612.08.2026, 03:06
Ռուսաստանի բյուջեի դեֆիցիտը հունվար-հուլիս ամիսներին գերազանցել է 6 տրիլիոն ռուբլին
93511.08.2026, 21:05
Կանադան պատժամիջոցներ է կիրառել Streit Group-ի նկատմամբ, որի արտադրանքն օգտագործվում է Ռուսաստանի կողմից
146411.08.2026, 21:04