Երեքշաբթի, 21 ապրիլի, 2026 թ.
|
Ստեփանակերտում`   +7 °C

«Ալիևը շահագրգռված չէ փարատելու ԼՂ հայերի անվտանգության հետ կապված մտահոգությունները». Ֆրենկ Փալոն

«Ալիևը շահագրգռված չէ փարատելու ԼՂ հայերի անվտանգության հետ կապված մտահոգությունները». Ֆրենկ Փալոն
276
Հինգշաբթի, 03 օգոստոսի, 2023 թ., 10:18

ԱՄՆ Կոնգրեսի հայկական հարցերով հանձնախմբի համանախագահ, կոնգրեսական Ֆրենկ Փալոնը հրապարակավ մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի գործողությունների վերաբերյալ։
«Հուլիսի 29-ին ադրբեջանական զինուժը ձերբակալել է արցախցի մի քաղաքացու, ով Կարմիր խաչի միջազգային կոմիտեի կողմից տեղափոխվում էր Հայաստան՝ բուժման նպատակով։ Նրանք՝ [ադրբեջանական կողմը] անհիմն պնդում են, թե նա պատերազմական հանցագործ է եղել 1991-ի Լեռնային Ղարաբաղի առաջին պատերազմի ժամանակ՝ այսպիսով վտանգավոր նախադեպ ստեղծելով մյուս բոլոր հայերի համար, ովքեր մասնակցել են երկու պատերազմներին»,- մասնավորապես, հայտարարել է Փալոնը։

Ըստ հայկական հանձնախմբի համանախագահի՝ Ալիևի գործողությունները շարունակում են վկայել, որ նա շահագրգռված չէ փարատելու Լեռնային Ղարաբաղում հայերի անվտանգության և ապահովության հետ կապված մտահոգությունները, որոնք անհրաժեշտ պայման են տևական խաղաղ կարգավորման համար: «Փոխարենը, նա շարունակում է սաբոտաժի ենթարկել բանակցությունները և կիրառում է ճնշման մարտավարություն՝ հույս ունենալով սովամահ անել մարդկանց՝ իրենց պատմական հայրենիքներում, կամ ստիպել նրանց ենթարկվել իր դաժան իշխանությանը»,- ընդգծել է Փալոնը, փոխանցում է «Ամերիկայի ձայն»-ը: