Սամվել Բաբայանը դարձել է Նիկոլ Փաշինյանի խոսափողն Արցախում. «Ժողովուրդ»
![]() 304 Ուրբաթ, 04 օգոստոսի, 2023 թ., 09:00 «Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արցախի ՊԲ նախկին հրամանատար, Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանը դարձել է Նիկոլ Փաշինյանի խոսափողն Արցախում կամ արցախցիների համար: Արդեն տևական ժամանակ է՝ Փաշինյանի քարոզչական թեզերն է առաջ տանում ու փորձում արցախցիներին համոզել, թե պետք է օգտվել Աղդամի ճանապարհից, բեռներ տեղափոխել այդ ճանապարհով, ավելին՝ երկխոսել Ադրբեջանի հետ՝ պատճառաբանելով, թե միայն այդպես վերջնական «խաղաղություն կհաստատվի»: Տպավորություն է՝ Սամվել Բաբայանն այսպիսով փորձում է իրենց կամքին հակառակ արցախցիներին ինտեգրման տանել Ադրբեջանի հետ՝ տեսնելով անգամ, թե ինչպես է Ադրբեջանը հիվանդ արցախցուն առևանգում, տանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի աշխատակիցների ձեռքից: Իհարկե, խաղաղությունն անհրաժեշտություն է, բայց որ ինտեգրվելու գնով այն ժողովրդի հետ, որը քեզ ատում է ու ցանկանում ցեղասպանել: Ադրբեջանում Հայաստանի նկատմամբ ատելությունը պետական քաղաքականության մաս է, ադրբեջանական դպրոցներում դեռ մանկուց են քարոզում հայատյացություն, իսկ Ադրբեջանի նախագահն էլ ամենօրյա ռեժիմով սպառնալիքներ է հնչեցնում՝ հայտարարելով, թե չկա Հայաստան, չկա Արցախ, ամենուր Ադրբեջան է: Սամվել Բաբայանը, սակայն, նրանց հետ առևտրի և ինտեգրացիայի է ուղղորդում արցախցիներին»: |

«Թե՛ հայրենիքը, թե՜ պաշտոնը Գասպարյան Օնիկը տանուլ է տվել». Կարեն Հեքիմյան
161Երեկ, 22:30
«Հայկական պետականության շուրջ օղակը սեղմվում է». Սուրեն Սուրենյանց
220Երեկ, 20:06
Ադրբեջանի ԱԳՆ են կանչվել Նիդերլանդների և Բելգիայի դեսպանները
259Երեկ, 17:47
«Մեր ճակատագրերը փոխկապակցված են». Հասմիկ Հակոբյանի ելույթը՝ Ստամբուլում (տեսանյութ)
211Երեկ, 17:18
«Ոչ ոք իրավունք չունի մեզ դնելու ինքնիշխանության ու խաղաղության միջև ընտրության առաջ»․ Լևոն Զուրաբյան
172Երեկ, 17:06
«Կարծում եմ՝ իր անձի վերաբերյալ կեղծ լուրերը հիմք են հանդիսացել, որ որոշել է խոսել»․ Սեյրան Օհանյան (տեսանյութ)
285Երեկ, 16:12
«Իրանի և ԱՄՆ-ի միջև հակամարտությունում հաղթողներ չեն լինի»․ Լուկաշենկո
314Երեկ, 16:09
«Խաղաղության պայմանագիրը հնարավորություններ կբացի Եվրոպայի հետ ավելի սերտ համագործակցության համար». Բայբա Բրաժե
381Երեկ, 15:22
